Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Էլդա Գրինը համակրել է որդու սպանության մեջ մեղադրվող 84-ամյա Վոլոդյա Նիկոյանին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց Վոլոդյա Նիկոյանի գործի դատական քննությունը:

84-ամյա ծերունին մեղադրվում է որդուն դիտավորյալ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Սակայն ըստ ծերունու վարկածի՝ որդուն սպանելու դիտավորություն ինքը չի ունեցել:

2013 թվականի հունվարի 11-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող բնակարանի իր ննջասենյակում Վոլոդյա Նիկոյանը անսթափ վիճակում գտնվող որդու կողմից հայհոյելու, իրեն վիրավորելու, բռունցքով գլխին հարվածելու պատճառով իր ձեռքի դանակով մեկ անգամ հարվածել է որդու կրծքավանդակի ձախ կեսի սրտապտկային հատվածին և սպանել է նրան:

Այսօր մեղադրողի միջնորդությամբ դատարան էր ներկայացել դատահոգեբանական փորձաքննությունն անցկացրած փորձագետ Էլդա Գրինը:

Փորձագետը պնդեց իր տված եզրակացությունը, որ հանցագործության կատարման պահին Վոլոդյա Նիկոյանը գտնվել է սթրեսային վիճակում: Նրա մոտ ֆիզիոլոգիական աֆեկտի առկայություն ինքը չի գտել, քանի որ բացակայել է աֆեկտի համար անհրաժեշտ երրորդ փուլը. հանցագործությունից հետո 84-ամյա ծերունին ուժասպառ չի եղել կամ փորձագետի հետ զրույցում չի կարողացել ճիշտ ներկայացնել հնարավոր ուժասպառությունը:

Փորձագետը մի քանի անգամ կրկնեց, որ դատարանը կարող է գործի տվյալները, ամբաստանյալի՝ իր որդու կողմից շարունակաբար նվաստացումների ենթարկվելու, սթրեսային հոգեվիճակի կուտակումների հանգամանքները, ամբաստանյալի տարիքը հաշվի առնել ու նրա արարքի իրավաբանական գնահատականը տալ՝ որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն:

Էլդա Գրինը խոստովանեց, որ ամբաստանյալ Վոլոդյա Նիկոյանին լավ է հիշում, դրական է գնահատել նրա մի շարք հատկանիշները՝ աշխատասիրությունը, հետաքրքրասիրությունը, ազնվությունը:

«Ես համակրեցի այդ տարեց մարդուն»,- ասաց դատական հոգեբանը:

Նիստի ավարտից հետո 84-ամյա ամբաստանյալ Վոլոդյա Նիկոյանը խոնարհվեց ու համբուրեց հավերժ Գրինի ձեռքը:

Նիստը հետաձգվեց՝ դատաբժշկական փորձագետի չներկայանալու պատճառով:

Այսօրվա նիստին չէր ներկայացել նաև ամբաստանյալի թոռը, որ միևնույն ժամանակ նաև տուժողի իրավահաջորդն է՝ սպանվածի որդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում