«Տոտենհեմ»-ը չի վաճառի իր առաջատար Հարի Քեյնին ոչ մի անգլիական ակումբի:
Այս մասին գրում է Sky Sport-ը: Ակումբի ղեկավարությունն այն կարծիքին է, որ սխալ է ուժեղացնել ներքին առաջնությունում սեփական մրցակիցներին` Քեյնին վաճառելով նրանց:
Նախօրեին հայտնի դարձավ, որ «Տոտենհեմ»-ը կարող է Հարի Քեյնին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, այն էլ ռեկորդային 200 միլիոն ֆունտով: Ակումբը պատրաստ է վաճառել Քեյնին՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրներից ելնելով:
Ավելի վաղ խոսելով ակումբում իր ապագայի մասին՝ ֆուտբոլիստը շեշտել է, որ «Տոտենհեմ»-ը չի առաջադիմում կամ ակումբը սխալ ուղղությամբ է շարժվում: Նա չի բացառել ակումբից հեռանալու հավանականությունը:
Հարի Քեյնը «Տոտենհեմ»-ում է 2011 թվականից: Նրա պայմանագիրը «Տոտենհեմ»-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: