Friday, 10 07 2026
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում
14:20
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
13:10
Ֆուտբոլային հրաշք 68 տարի անց․ «Բարսայի» երկու աստղերը կրկնեցին լեգենդներին
12:50
Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր․ Ռոնալդու
11:30
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի ազգային թիմից
08:10
«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառ
07:50
Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մոտ օրերս պայմանագիր կկնքի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ։ Ըստ Ռուսական լրատվամիջոցների հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կկազմի 1․1 միլիոն եվրո, որից 300 հազար եվրոն կվճարի ֆուտբոլիստի հայրը՝ Մարտիրոս Սևիկյանը։ Մասնավորապես, «Ֆերենցվարոշը» պատրաստ է եղել Սևիկյանի տրանսֆերը գնելու համար վճարել միայն 800 հազար եվրո։ «Նիժնի Նովգորոդը» իր հերթին չի ցանկանում բաց թողնել Սևիկյանին և վերջինիս առաջարկել է նոր պայմանագիր ավելի շահավետ պայմաններով։ Ի դեպ, Մոսկվայի ԲԿՄԱ-ն «Նիժնի Նովգորդին» առաջարկել է մոտ 2․4 միլիոն եվրո ամռանը Սևիկյանի տրանսֆերը ձեռք բերելու համար։ Հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքված է նաև «Կրասնոդարը», որտեղ ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը։ Ռուս ինսայդեր Իվան Կարպովը ավելի վաղ սոցցանցերում հայտնել էր, որ Սպերցյանը «Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկուն խորհուրդ էր տվել ձեռք բերել Սպերցյանի տրանսֆերային իրավունքը։ Կարպովն այժմ հայտնում է, որ Սևիկյանի հայրը կտրապանապես դեպ է, որպեսզի որդին շարունակի ելույթները Ռուսաստանում։

Նա «Նիժնի Նովգորդի» ղեկավարությունից պահանջել է թույլ տալ, որպեսզի Սևիկյանը հետափոխվի «Ֆերենցվարոշ» ապա հունգարական ակումբին վճարել 300 հազար եվրո։ Քաջ գիտակցելով, որ որդին գտնվում է ռուսական ֆուտբոլի ճահճում, Մարտիրոս Սևիկյանը վճարել է կլորիկ մի գումար¸այդ երկրից հնարավորինս արագ գնալու համար։ Սևիկյանների այս որոշումը քննարկման լայն առաջրկա է դարձել ռուսական մամուլում։ Մասնավորապես, նշվում է, որ Մարտիրոս Սևիկյանը որոշումներ է կայացնում որդու փոխարեն ազդելով նրա կարիերայի վրա։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Սևիլյանը մերժել էր հրավերը Ռուսաստանի ազգային թիմից, հայտարարելով, որ կրելու է մեր ազգային թիմի մարզաշապիկը։ Հայ ֆուտբոլիստի այս քայլը ևս աղմուկ էր բարձրացրել ռուսական ֆուտբոլում։ Սևիկյանի որոշմանն արձագանքել էր նաև Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մասնավորապես ասելով․ «Ի՞նչ պետք է անեմ։ Արդյոք սա կորո՞ւստ է: Դա հայտնի չէ։ Հենց այս պահին նա չէր խաղա մեկնարկային կազմում: Քաղաքացիության փոփոխությանը նորմալ եմ նայում։ Ի՞նչ կանեիք դուք։ Հայաստանը կորակավորի աշխարհի առաջնությանը․ շանսեր կան։Ես տղաներին չեմ մեղադրում»։ Սևիկյանին Հայաստանի հավաքական ընդգրկելու խոսակցությունները սկիզբ էին առել դեռևս 2021 թվականից։ Այն ժամանակ Էդգար Սևիկյանը հանդես էր գալիս Լա լիգան ներկայացնող իսպանական «Լևանտեի» կազմում: Այն ժամանակ ռուսական մամուլում էլ տեղեկություն էր տարածվել, որ Էդգար Սևիկյանը որոշում է կայացրել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Հայ ֆուտբոլիստը ծնվել է Մոսկվայում և «Լոկոմոտիվի» ակադեմիայի սան է։

2017 թվականին Սևիկյանը բավական բարձր 225 հազար եվրո տրանսֆերային արժեքով տեղափոխվել էր «Լևանտե»։ Սևիկանը ելույթ է ունեցել Ռուսաստանի բոլոր տարիքային հավաքականներում բացի ազգայինից։ Մասնավորապես Ռուսաստանի Մ-20 տարեկանների հավաքականում անցկացնելով 4 հանդիպում Սևիկյանը խփել է 3 գնդակ։ Մ-16 տարեկանների հավաքականի կազմում էլ 12 խաղում խփել է 8 գոլ։ Եվ վերջապես, 2021 թվականին Հայաստանի հավաքականի փոխարեն Էդգար Սևիկյանը նորամուտն էր նշել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, մասնակցելով 4 հանդիպման։ 2021 թվականին Սևիկյանը նորամուտն էր նշել Իսպանիայի Լա լիգայում։ 12-րդ տուրի «Խետաֆեի» դեմ մրցավեճում հայ կիսապաշտպանը փոխարինման էր դուրս եկել հանդիպման 83-րդ րոպեին։Ավելի վաղ «Լևանտեի» գլխավոր թիմում Սևիկյանը մասնակցել էր նաև Իսպանիայի գավաթի խաղարկությանը՝ փոխարինման դուրս գալով «Ռասինգ Մուրսիայի» դեմ մրցավեճում։ Սևիկյանը դասվում էր «Լևանտեի» ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում։

Սևիկյանի «Ֆերենցվարոշ» տեղափոխվելու որոշման հարցում կարևոր կարևոր դեր է խաղացել նաև այն, որ հունգարական թիմը մասնակցում է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի և 1/16 եզրափակիչի շրջանակում մրցելու է «Օլիմպիակոսի» դեմ։ 22-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 24 հանդիպում` դառնալով 7 գոլի հեղիանկ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում