Sunday, 16 06 2024
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել

Ադրբեջանի նախագահի հրամանագրով աշխատակազմի ռազմական հարցերի բաժնի նոր վարիչ է նշանակվել: Նա միաժամանակ հանդիսանում է նախագահի օգնական: Այդ պաշտոնը մինչեւ անցած տարեվերջ զբաղեցնում էր գեներալ-գնդապետ Մահեռամ Ալիեւը: 2023թ. դեկտեմբերի 9-ին նա նշանակվել է Բելառուսում Ադրբեջանի դեսպան եւ զինվորական ծառայությունից ազատ արձակվել:

Նրան փոխարինել է Ֆարիդ Սեիդովը: Վերջինս նախագահի աշխատակազմ է տեղափոխվել զինվորական դատախազությունից: Նա, ինչպես եւ նախորդը, ծագումով Նախիջեւանից է, որոշ ժամանակ ծառայել է Գյանջայում, ինչպես նաեւ՝ զինվորական դատախազության հատուկ կարեւոր գործերով վարչությունում: Քառասունչորսօրյա պատերազմից հետո նշանակվել է «Ղարաբաղյան շրջանի զինվորական դատախազ»:

Բաքվի ռազմական դատարանը քննում է պաշտպանության նախարարությունում 140 միլիոն մանաթի յուրացման քրեական գործը, կալանավորված են մի քանի զորամասերի, այդ թվում եւ Բարձրագույն ռազմական ուսումնարանի ֆինանսական բաժնի պետեր:  Այդուհանդերձ, դատելով իշխանամերձ լրատվամիջոցների տեղեկատվական ուղղորդվածությունից՝ բոլոր մեղադրյալները սլաքներն ուղղում են պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղեկալ, ԳՇ նախկին պետ Նաջմեդին Սադիկովի դեմ:

Սադիկովն այդ պաշտոնը զբաղեցրել է 1993-2020 թվականներին: Պաշտոնապես նա ազատվել է քառասունչորսօրյա պատերազմից հետո: Բայց բազմաթիվ աղբյուրներ վկայում են, որ նա ԳՇ-ից հեռացվել է տավուշյան մարտերից հետո: Նրան կասկածում են «դավաճանության մեջ»: Տավուշյան մարտերում ոչնչացված գեներալ Հաշիմովի մայրը Սադիկովին ուղղակի մեղադրել է որդու «սպանությունը կազմակերպելու» մեջ: Զինվորական դատախազությունում ծառայության զգալի փորձ ունեցող, ծագումով Նախիջեւանից Սեիդովի նշանակումը, կարծես, վկայում է, որ Իլհամ Ալիեւը պաշտպանության նախարարությունում խնդիրներ ունի եւ ձգտում է ոչ միայն խոշոր չափերով յուրացման գործի քննությունը, այլեւ ներհամակարգային ինտրիգները կառավարել վստահելի անձի միջոցով:

Բաքվի Վերաքննիչ դատարանը վերջերս մեղմացրել է «Բեյլագանի գործով» դատապարտված՝ ՊՆ անձնակազմի հետ աշխատանքների գլխավոր վարչության գաղափարախոսական եւ քարոզչության բաժնի պետ նախկին գեներալ-մայոր Օրուջեւի պատիժը: Նրանից հանվել է լեյտենանտ Ալիլիի սպանության մեղադրանքը: Աղբյուրների վարկածով՝ դա նշանակում է, որ «մեղադրանք կարող է առաջադրվել կորպուսի հրամանատար Բարխուդարովին»: Նա քառասունչորսօրյա պատերազմի «հերոսի» համարում ուներ, բայց Իլհամ Ալիեւը ցամաքային զորքերի հրամանատար-պաշտպանության փոխնախարար նշանակեց գեներալ Միրզոեւին՝ պաշտոնապես ֆորմալացնելով Շուշիի «ազատարարի» նրա կարգավիճակը:

Ռազմական գերատեսչությունում կադրային ի՞նչ փոփոխություններ է նախապատրաստում Ալիեւը: Մայիսի 18-ին նա շատ անսպասելի ռազմաօդային եւ ՀՕՊ զորքերի հրամանատար է նշանակել Նամիկ Իսլամզադեին՝ զինվորական ծառայությունից հեռացնելով 58-ամյա գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովին: Ադրբեջանի բանակում եւ պաշտպանության նախարարությունում «հաղթանակի դափնիների» ձգտող գեներալներ կա՞ն: Առջեւում խորհրդարանի արտահերթ ընտրություններն են: Զինվորականությունը բարձրագույն իշխանությունից իր «արդար բաժի՞նն է ուզում»:

Ըստ երեւույթին, Ալիեւը սկզբունքորեն նոր թիմ եւ վերնախավ ձեւավորելու խնդիր ունի: Բելառուսի նախագահը «պատմության հրամայականով» նրան կարգել է «Կովկասի առաջնորդ»: Մյուս կողմից Թուրքիան է «սեղմում»: Իրանի նախագահի մահով Բաքու-Թեհրան հարաբերություններն, ամենայն հավանականությամբ, մի տեւական ժամանակահատված մնալու են դիվանագիտական «բարձր լարման» ռեժիմում: Գործող էլիտան, ըստ տեղեկությունների, կազմված է Ալիեւին եւ առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային հավատարիմ անձանցից, եւ նրանց միջեւ մրցակցությունը ցանկացած պահի կարող է բացահայտվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում