Wednesday, 15 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին

Ռուսական Sports.ru պարբերականը հրապարակել է այն 10 ֆուտբոլիստների անունները, որոնք կարող են այս տարի կարիերան շարունակել եվրոպական թոփ լիգաներում։ Նշենք, որ անցյալ տարի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող ՌԴ քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստբերից հաջողվեց այսպես ասած փախչել թերևս Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Վերջինս պայմանագիր կնքեց իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հետ։ «Զախարյանին կարող էին հաջոդրել Սևիկյանը, Սպերցյանն ու Տիկնիզյանը, բայց ցավոք նրանք ներկայացնում են Հայաստանը»,- գրել է հոդվածագիրը։ Նշենք, որ վերը նշված բոլոր ֆուտբոլիստները ռուսական ֆուտբոլի սաներն են, սակայն նրանցից միայն Զախարյանն է ելույթ ունենում Ռուսաստանի ազգային թիմում։

Ինչ է ստացվում, ներկայում ռուսական ֆուտբոլի թոփ-5 ֆուտբոլիստներից առնվազն 4-ը հայ են։ Սպերցյանը, Տիկնիզյանը և Սևիկյանը այսօր գտնվում են եվրոպական բարձրակարգ ակումբների ուշադրության կենտրոնում և ամենայն հավանականությամբ այս տարի կհեռանան Ռուսաստանից։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող ՌԴ քաղաքացիություն ունեցող մյուս ֆուտբոլիստները գտնվում են լուսակցքում և նրանց տեղափոխությունը եվրոպական լիգաներ այս պահին իրատեսական չէ։ Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի հետևանքով եվրոպական ակումբները չեն ցանկանում գործարքի գնալ ռուսների հետ։ Իսկ ինչպես Զախարյանին այնուամենայնիվ հաջողվեց հայտնվել Իսպանիայում։ «Ռեալ Սոսյեդադում» հայտնվելուն պես տեղեկություն տարածվեց, որ Զախարյաը առաջիկայում կարող է կրել Հայաստանի հավաքականի մարզաշապիկը։ «Մոսկվայի «Դինամոյին» մոտ կանգնած աղբյուրներիցս մեկը հայտնեց մի տեղեկություն, որի ճշգրտությունը դեռևս 100 տոկոսով չեմ հաստատում։ Չնայած, որ տեղեկությունը ստացել եմ հավաստի աղբյուրից։ Արսեն Զախարյանի` «Ռեալ Սոսյեդադի» հետ պայմանագիր կնքելու գլխավոր պայմաններից մեկը եղել է այն, որ վերջինս այլևս չի խաղալու Ռուսաստանի հավաքականում։ Ընդ որում, այդ մասին պայմանագրի մեջ կոնկրետ կետ կա։ Միևնույն ժամանակ արդեն ՖԻՖԱ-ին հայտ է ուղարկվել, որպեսզի կառույցը թույլ տա Զախարյանին փոխել քաղաքացիությունը և խաղալ Հայաստանի հավաքականում։ Բանակցությունները շարունակվում են»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

Ըստ Մելիքսեթյանի Զախարյանը ցանկություն ունի խաղալու Հայաստանի հավաքականում և ամեն ինչ կախված է ՖԻՖԱ-ի որոշումից։ Ռուսական լրատվամիջոցները գրում էին, որ «Չելսին» Զախարյանին առաջարկել էր փոխել քաղաքացիությունը, ինչը հնարավորություն կտար խաղալու Անգլիայի Պրեմիեր լիգայում, բայց․․․։ Ըստ SILA International Lawyers միջազգային իրավաբանական կազմակերպության, Ռուսաստանի հավաքականում նորամուտը նշելու պահին Արսեն Զախարյանը չի ունեցել հայկական քաղաքացիություն, ինչն բարդացնում է նրա Հայաստանի հավաքականում հայտնվելու հնարավորությունը։ Հաջորդ խանգարող հանգամանքը Ռուսաստանի հավաքականում անցկացրած խաղերի քանակն է։Ֆուտբոլիստը կարող է փոխել քաղաքացիությունը, եթե այլ հավաքականում անցկացրել է առավելագույնը երեք հանդիպում՝ ընկերական խաղերը ներառյալ։

Զախարյանը Ռուսաստանի ընտրանու կազմում 6 հանդիպման է մասնակցել։ Երրորդ խանգարող հանգամանք այն է, որ Ռուսաստանի հավաքականում խաղալուց հետո պետք է նվազագույնը երեք տարի անցնի, որպեսզի Զախարյանը կարողանա փոխել ազգային թիմը, բայց 2021 թվականի աշնանը վերջինս հանդիպման է մասնակցել Ռուսաստանի հավաքականի կազմում։ Նշենք, որ «Ռեալ Սոդյեդադում» հայտնվելուց հետո Արսեն Զախարյանը ոչ մի անգամ չի հրավիրվել Ռուսաստանի ազգային հավաքական։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում