Wednesday, 15 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն նախօրեին շնորհավորեց Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ «Հարգելի՛ նախագահ,Ընդունեք իմ ջերմ ողջույններն ու շնորհավորանքի անկեղծ խոսքերը ՀՖՖ նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր գործադրած բոլոր ջանքերի և աշխատանքի, Հայաստանում մեր մարզաձևի զարգացման ու նրա արժեքների տարածման գործում կարևոր ներդրման համար։ Ձեզ և Ձեր թիմին ուղարկում եմ իմ լավագույն մաղթանքները վերընտրման կապակցությամբ՝ ցանկանալով միայն հաջողություն գալիք մարտահրավերներում։ Հարգելի՛ նախագահ, անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքի շարունակությանը՝ հանուն գալիք տարիներին Հայաստանում ֆուտբոլի զարգացման և ծաղկման»,- նշված էր Ջիանի Ինֆանտինոյի շնորհավորական ուղերձում։ Այս հայտարարությամբ ֆուտբոլային թիվ մեկ կառույցն աշխարհում վերջնականապես լեգիտիմացրեց նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ՀՖՖ-ի նախագահի ընտրություններ։ Ընտրություն, որի շուրջ հայկական ֆուտբոլային ընտանիքում կրքերը բորբոքվել էին։

Երևանի «Փյունիկի» չի մասնակցի հաջորդ մրցաշրջանին եթե ՀՖՖ-ի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը վերընտրվի։ «Փյունիկ» գլխավոր ինչպես նաև ակադեմիայի 34 թիմ այլևս ելույթ չեն ունենա ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։ Այս մասին ընտրություններից առաջ հայտարարել էր երևանյան ակումբի նախագահ Արթուր Սոսոմոնյանը։ «Հայկական ֆուտբոլում իրավիճակն աղետալի է։ Միակ հնարավորությունը դեկտեմբերի 23-ի ընտրությունն է և ղեկավարության փոփոխությունը։ Եթե փոփոխություն չլինի ու Արմեն Մելիքբեկյանը մնա, «Փյունիկը» չի մասնակցի Հայաստանի առաջնությանը և ես կհեռանամ ֆուտբոլից, քանի որ իմաստ չեմ տեսնում։ Հիմա թեև մեր թիմը Պրեմիեր լիգայում առաջինն է, սակայն բարդ է առաջնությունը որակել արդար, քանի որ չունենք մարզումների և հանդիպումների պատրաստվելու նորմալ պայմաններ։ Այս իրավիճակն ինձ ստիպում է ընդունել շատ ցավալի ու բարդ որոշում, սակայն այն մտածված է ու միանշանակ»,- ասել էր Սողոմոնյանը։ Մելիքբեկյանի հաղթանակից հետո Արթուր Սողոմոնյանը իր հետագա ծրագրերի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել։ Կհեռանա՞ արդյոք «Փյունիկը»։ Այս հարցի վերջնական պատասխանը հավանաբար կստանանք մոտ ապագայում։ Կրկին հարկ ենք համարում նշել, որ «Փյունիկը» դարձել է հայկական ֆուտբոլային բրենդը, որը տարիներ շարունակ բարձր է պահել մեր երկրի պատիվը եվրոպական մրցասպարեզում։ «Փյունիկի» ակադեմիան լավագույններից է մեր երկրում, որտեղ մարզվում են հարյուրավոր պատանիներ և երեխաներ։ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կորիզը երկար տարիներ կազմել են հենց «Փյունիկի» սաները։ Երևանյան թիմն այսօր ունի երկրպագուների ամենամեծ բանակը։ «Փյունիկի» սեփականատերը վերջին տարիներն անշահախնդիր տասնակ միլիոնավոր դոլարների ներդրում է արել մեր ֆուտբոլին զարկ տալու համար։ Կարճ ասած, դժվար է պետկերացնել հայկական ֆուտբոլն առանց «Փյունիկի»։ Դժվար չէ ենթադրել, որ այս ակումբի հեռանալը չի ընկճի ֆուտբոլային գերատեսչության ղեկավարությանը։

Ավելին, ընդդիմախոսների բացակայության պայմաններում աշխատելը շատ ավելի կոմֆորտային կլինի։ Չմոռանանք, որ ՀՖՖ-ի գործող ղեկավարությանը դեմ էր արտահայտվել նաև մեկ այլ խոշոր ակումբի՝ Երևանի «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը, հայտարարելով, որ Արմեն Մելիքբեկյանը հատել է կարմիր գծերը։ Քանի դեռ «Փյունիկը» հայկական ֆուտբոլային ընտանիքի մաս է կազմում անենք մի քանի կարևոր դիտարկում։ «Փյունիկի» Հայաստանի առաջնությունը լքելը կվնասի միայն ու միայն հայկական ֆուտբոլին։ «Փյունիկի» հեռանալը հարված կլինի երկրպագուներին, որոնք տարիներ շարունակ եղել են թիմի կողքին։ «Փյունիկի» հեռանալը հարված կլինի նաև հայրյուրավոր ՀՀ քաղաքացիներին, որոնք աշխատում են ակումբում։ Կարճ ասած, Հայաստանի առաջնությունից թիմերին հանելը առկա խնդիրները որևէ կերպ չի լուծի։

«Փյունիկն» այսօր վստահ գլխավորում է Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը և ունի լավ հնարավորություն չեմպիոն դառնալու։ Կարծում ենք «Փյունիկի» չեմպիոն դառնալը կլինի ամենակոշտ պատասխանն արադրար դրսևորումներին, որոնք ըստ Սողոմոնյանի իրականացվում է ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում