Saturday, 27 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում

Այս տարվա փետրվարի 25-ին բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկսի 2027 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Այդ օրը մեր ընտրանին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կմրցի Ալբանիայի հետ։ Սա կարելի է համարել 2024 թվականի առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում։ Նախընտրական առաջին փուլում բացի Ալբանիայից Հայաստանի հավաքականի հետ նույն ենթախմբում ընդգրկված նաև Ավստրիայի հավաքականը ։Ընտրական Երկրորդ փուլ կանցնեն խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 2-րդ տեղը գրաված մասնակիցների ցանկում լավագույն ցուցանիշ ունեցող թիմը: Երկրորդ փուլ անցնելու դեպքում հավաքականները պայքարը կշարունակեն 2025թ․ հունիսին։

«Մենք շատ ոգևորված ենք Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլին մասնակցելու համար։Հայտնվել ենք Ավստրիայի և Ալբանիայի հետ նույն խմբում։ Նրանք բավականին ուժեղ մրցակիցներ են: Ավելի մանրամասն կուսումնասիրենք նրանց խաղը և ամեն ինչ կանենք հաջողության հասնելու համար։ Տարիներ շարունակ պատրաստվել ենք այս խաղերին, և սա մեր հնարավորությունն է ցույց տալու, թե որքան ենք զարգացել որպես թիմ և որպես երկիր։ Անհամբերությամբ սպասում ենք այդ դիմակայություններին: Շնորհակալություն մեր երկրպագուներին և հովանավորներին աջակցության համար»,- անդրադառնալով վիճակահանության արդյունքներին ասել էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանի ազգային հավաքականը նվաճել է փոքր երկրների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ինչը հնարավորություն տվեց տեղափոխվելու ավելի բարձր մրցահարթակ։ Փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակչում մեր հավաքականը 84:68 հաշվով առավելության էր Մալթայի նկատմամբ: Հայաստանի ազգային թիմը պայքարը սկսել էր խմբային փուլից։ Առաջին խաղում մերոնք 100։63 հաշվով հաղթել էին Ջիբրալթարին, այնուհետև 78։66 հաշվով Սան Մարինոյին։ Կիսաեզրափակչում էլ Ռեքս Քալամյանի թիմը 93։66 հաշվով առավելության էր հասել Անդորրայի նկատմամբ։ Եթե մեկ բառով որակենք մեր հավաքականի ելույթը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, ապա պետք այն կոչենք գերազանց։ Երկար տարիներ NBA-ում աշխատած ճանաչված մասնագետ Ռեքս Քալամյանին կարճ ժամանակում հաջողվել ստեղծել թիմը, որը կարող է լուրջ խնդիրներ լուծել։Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը իր խաղում էապես տարբերվեց մյուս 5 հավաքականներից։ Այո, մեր ազգային թիմը մի գլուխ բարձր էր բոլոր մրցակիցներից և արժանի հաղթանակ տարավ։ Այս տարվա հունիսի մեր ազգային թիմը երկու Լոս Անջելեսում երկու ստուգողական հանդիպում անցկացրեց Եվրոպայի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ։ Սա կարելի է համարել կարևոր փորձություն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին ընդառաջ։

Մեր հավաքականը դիմադրություն ցույց տալով հզոր հավաքականին ցույց տվեց, որ կարող է հաջողության հասնել բարձր մակարդակի մրցաշարերում։ Չմոռանանք, որ 2016 թվականին բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին անգամ մասնակցելով բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը ևս դարձել էր մրցաշարի չեմպիոն: Մեր ազգային թիմը իրավունք էր ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլին։ Այս մրցաշարում Հայաստանի հավաքականը փալյուն ելույթով աչքի ընկավ մեր երկրում առաջացնելով բասկետբոլային բում։ Մասնավորապես խորվաթ մասնագետ Նիկշկայի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը խմբային փուլում հաղթել էր այպիսի հավաքականների ինչպիսիք են Սլովակիան և Շվեդիան։

2018 թվականին էլ Հայաստանի հավաքականը հաղթահարեց Եվրոպայի առաջնության նախընտրական առաջին փուլումը։ Մեր ազգային թիմն առավելության էր հասել նույն Ալբանիայի նկատմամբ և զիջել Դանիային։Այն ժամանակ չստանալով պատշաճ աջակցություն մեր գլխավոր թիմը չմասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլին։ 4 տարի անց ունենք նոր և մարտունակ հավաքական, որը կրկնեց 2016 թվականի հաջողությունը։ Լիահույս ենք, որ Կալամյանի գլխավորությամբ կգերազանցի խորվաթ մասնագետի օրոք գրանցված արդյունքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում