Saturday, 15 06 2024
15:45
Սաուդյան Արաբիան դադարեցնում է ԱՄՆ-ի հետ նավթադոլարի 80-ամյա գործարքը
5.000-ական դրամներ է փոխանցել՝ ցույցերին մասնակցելու նպատակով․ քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ ՔԿ
15:15
Իսպանիան վերսկսել է ռուսական երկաթի և պողպատի ներկրումը
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
14:45
Կուբան դժգոհել է իր տարածքային ջրերում ամերիկյան սուզանավի հայտնվելու հանգամանքից
Գյումրիում հիմնադրված ընկերությունն արտադրում է խտացրած կաթ, կարագ, բուսական խառնուրդներ
Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է նախատեսված ժամկետից վեց օր շուտ․ ՀԿԵ
Մեր ժողովուրդը պետության հոտ է առել. նրան չեն կարող մոլորեցնել
13:50
ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին
2018-ի քայլերը «քսերոքս» անելով ոչնչի չեն հասնի, կրիտիկակական զանգված էլ չկա
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել ու հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Պերմանենտ բնական աղետներ են լինելու. պետք է պատրաստ լինել
Ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել․ ՔԿ
Հայաստանն ունի՞ «բավարար ապահովության» հենարան
Վթար Իջևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած
Սպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է
Երևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար
12:00
Նավթի գներն աճել են. 14\06\24
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին
Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը
Իրանի քաղաքացիները մոլորվել էին Արագած լեռան վրա
Վթարային ջրանջատում Սյունիքում
Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել. «Հրապարակ»
Շարժումը նման է թատերախմբի, որ անտաղանդ է, բայց մեղքը գցում է ննջող հանդիսականի վրա
ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով
Ծիծաղաշարժ տեղաշարժ է՝ շարժում չէ. երկիրը ցնցողների նույն կազմն է, թամադան է փոխվել
Մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար․ Գառնիկ Դանիելյան․ «Հրապարակ»
Պետք է փոխել բանակի ղեկավարությանը, տեղ տալ երիտասարդ կադրերին. սա ավելին է, քան նոր զենքը
Նոր կառուցվող ճանապարհին տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները
Լարս բաց է

Թուրքական խարդավա՞նք

Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը չպետք է գտնվեր կործանված ուղղաթիռում,-հաղորդում է թուրքական  Türkiye պարբերականը՝ հղելով Իրանի հատուկ ծառայությունների անանուն աղբյուրներին: Թուրքական լրատվամիջոցի տեղեկացվածվածությամբ՝ ուղեւորների ցուցակը «փոփոխության է ենթարկվել վերջին պահին եւ Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ու այլ անձինք հայտնվել են նախագահական ուղղաթիռում, թեեւ նախապես որոշված էր, որ նրանք պետք է այլ ուղղաթիռում լինեն»:

«Ծրագրված էր, որ արտաքին գործերի նախարարը եւ Արեւելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմեթին պետք է այլ ուղղաթիռով միասին թռչեին»-գրում է թուրքական լրատվամիջոցը, որի հրապարակումից հատվածներ է փոխանցել ռուսաստանյան inosmi.ru կայքը: Բացի այդ, թերթը գրում է, որ մինչ այդ նախագահական ուղղաիթիռը մշտապես վարել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդաչուները, բայց այդ օրը նրանց փոխարինել են բանակային զինծառայողները:

Ուղղաթիռն, ըստ տեղեկությունների, հագեցված էր դիտարկման երեք սարքավորումներով՝ ստանդարտ GPS, տրանսպոնդեր եւ հատուկ սարքավորում, որ յոթանասուներկու ժամ անընդմեջ ազդանշան արձակելու հնարավորություն ունի: Այդուհանդերձ, այդ սարքավորումը չի գործել, եւ աղետի վայրի հայտանբերումն ուշացել է: Ադրբեջանական մամուլի տեղեկություններով՝ Իրանի նախագահի ուղղաթիռի խորտակման վայրը տեղորոշվել է թուրքական «Բայրաքթար-Աքինչի» ԱԹՍ-ի «ջերմազգայուն սարքավորման միջոցով»:

Որքանո՞վ է իրականության մոտ թուրքական մամուլի հրապարակած տեղեկատվությունը՝ բարդ է ասել: Ակնհայտ է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ քարոզչություն են ծավալել, որպեսզի միջազգայնորեն թերագնահատվի Իրանի անվտանգային համակարգը, ի ցույց դրվի այդ երկրի «տեխնոլոգիական հետամնացությունը»: Իսկ նախագահական ուղղաթիռի օդաչուների անսպասելի փոփոխության մասին ասվածը բաց ակնարկ է, որ Ռեիսիի հետ տեղի ունեցածը «ներքին մրցապայքարի հետեւանք է»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում