![](https://www.1in.am/assets/uploads/2024/05/70-602.jpg)
Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական է տվել։
«Ես որոշում եմ կայացրել լքել Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնը առողջական ծանր վիճակի պատճառով։ Ես պետք է ինձ համար բարդ որոշում կայացնեմ՝ հաշվի առնելով բժիշկների առաջարկությունները։ Բուժման գործընթացը, հավանաբար, կտևի մի քանի ամիս: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ չեմ կարող շարունակել իրականացնել լիազորություններս», – գրել է նա։ Շոթաձեն այդ պաշտոնում ընտրվել է 2020 թվականի փետրվարի 18-ին։