Sunday, 16 06 2024
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել
Ղրղզստանում ուրանի հանքեր կբացեն
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ

ԱՄՆ-ը «բացահայտե՞ց» Իրանին

Իրանի արտաքին գործերի նախարար է նշնակվել Իսլամական հանրապետության Գերագույն հոգեւոր առաջնորդի «դստեր ամուսնու եղբայր Ալի Բաղերի Քանին, ով վերջին ժամանակներս Օմանում մշտական կապի մեջ էր Մերձավոր Արեւելքի հարցերով Միացյալ Նահանգների նախագահի գլխավոր խորհրդական Բրետ Մակգերկի հետ»: Ուշագրավ է, որ Իրանի նախագահի ուղղաթիռի աղետից ոչ ավելի, քան մեկ շաբաթ առաջ IRNA գործակալությունը, հղելով Իրանի ԱԳՆ անանուն պաշտոնյայի, հայտնել է, որ իրականությանը չեն համապատասխանում ԱՄՆ-Իրան «գաղտնի բանակցությունների մասին լուրերը, շփումներն, ինչպես նախկինում կոորդիանցնում է փոխարտգործնախարար Բաղերին»:

Միացյալ Նահանգների վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը մայիսի 20-ին շատ էական բացահայտում է արել, որ խորտակված նախագահական ուղղաթիռի որոնման հարցով Իրանի կառավարությունը դիմել է Վաշինգտոնի օգնությանը, որը, սակայն, չի իրականացվել «լոգիստիկ խնդիրների պատճառով»: Ուշագրավ է, որ Իրանի նախագահական ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» մասին տեղեկատվությունից կարճ ժամանակ անց իրանական կողմին արբանյակային դիտարկման աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին հայտարարեց նաեւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:

Տվյալ դեպքում խնդիրն այն չէ, թե «լոգիստիկ ի՞նչ խոչընդոտների է հանդիպել» ԱՄՆ-ը կամ ինչու՞ է օգնության հասել թուրքական «Բայրաքթար-Աքինչի» ԱԹՍ-ն, կամ որտեղի՞ց է այն օդ բարձրացել եւ ու՞մ կողմից է կառավարվել: Սկզբունքային է, որ Իրանի իշխանություններն, անշուշտ՝ Գերագույն հոգեւոր առաջնորդի թույլտվությամբ, խորտակված նախագահական ուղղաթիռի որոնման խնդրանքով դիմել են Իրանում պաշտոնապես «սպիտակ սատանա» հայտարարված ԱՄՆ-ին: Խոսքն այս դեպքում խորտակկվող նավին օգնության հասնելու եւ մարդկային կյանքեր փրկելու անհրաժեշտության մասին չէ:

Երկրի նախագահը, եթե անգամ զոհված է, մնում է պետական գաղտնիքի կրող թեկուզ այն առումով, որ թշնամի երկիրը չպետք է տեղյակ լինի այս դեպքում ուղղաթիռի խորտակման պատճառներին: Իրանը Միացյալ Նահանգների առջեւ բացել է նախագահական ուղղաթիռի աղետի պատճառներին հասու լինելու հնարավորությունը, իսկ Վաշինգտոնը՝ շատ բարձր մակարդակով գաղտնազերծել այդ իրողությունը: Խորքային իմաստով դա նշանակում է, որ Թեհրանը բացառել է աղետին իսրայելական հատուկ ծառայությունների ներգրավվածությունը:

Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Պուտինն ասել է, որ կորցրել է ,,անձնական բարեկամ եւ դաշնակից,,: Նա հանգուցյալ նախագահին անվանել է «խոսքի մարդ»: Այս համատեքստում Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆի դիտարկումը, որ նախագահ Ռեիսին եւ արտգործնախարար Աբդոլահիանը «դարձել են իրենց անկեղծության զոհը» ստանում է «աշխարհաքաղաքական գաղտնագրի» երանգ: Պատահակա՞ն է շեշտադրվում, որ ԱԳ նախարար է նշանակվել ԱՄՆ հետ ոչ հրապարակային բանագնաց, միաժամանակ՝ Գերագույն հոգեւոր առաջնորդի «դստեր ամուսնու եղբայր Բաղերին»:

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ի խմբագրականը ձեւակերպում է, որ Իրանը հասել է «միջուկային երկրի սահմանային կարգավիճակի, եւ այս փուլում դա լիովին բավարար է, որպեսզի մնա տարածաշրջանային ազդեցիկ դերակատար»: Ի հակակշիռ տպավորությանը, որ Միացյալ Նահանգները, հավաքական Արեւմուտքը կդիմի ռազմական միջամտության, որպեսզի Իրանին չեզոքացնի, գործնականում, կարծես, Իրան-Արեւմուտք ոչ հրապարակային պայմանավորվածությունների հետ գործ ունենք:

Ադրբեջանից Իրանի զոհված նախագահի, արտաքին գործերի նախարարի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների պաշտոնական հրաժեշտի արարողությանը ներկա է գտնվել վարչապետ Ասադովի գլխավորած պատվիրակությունը, Ռուսաստանը ներկայացրել է պետդումայի խոսնակ Վոլոդինը: Ի տարբերություն, Հայաստանը հարեւան եւ բարեկամ երկրին վշտակցել է վարչապետի մակարդակով: Հայաստանի վարչապետը հանդիպել է Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդին: Առ այս պահն Ադրբեջանի վարչապետի թեհրանյան շփումների մասին տեղեկություն չկա: ԱՄՆ-ն ինչու՞ «բացահայտեց» Իրանին: Աշխարհաքաղաքական ի՞նչ հետագիծ կունենա դա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում