Saturday, 27 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը ճանաչվեց 2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչ։ ՀՖՖ-ի կողմից անցկացված քվեարկության արդյունքները սակայն ոչ միանշանակ արձագանք են ստացել երկրպագուների շրջանում։ Շատերն այն կարծիքին են, որ տարվա մարզիչ կոչմանն արժանի էր «Փյունիկը» գլխավորող Եղիշե Մելիքյանը։ Պատեհ չհամարելով անդրադառնալ քվեարկության արդյունքներին խոսենք թերևս Պետրակովի կատարած աշխատանքի և արդյունքի մասին։ Ալեքսանդր Պետրակովը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել այս տարվա հունվարի 14-ին։ Այդ պահին մեր հավաքականը ՖԻՖԱ-ի դասկարգման աղյուսակում 95-րդն է։ 2023 ովականը Հայաստանի հավաքականն ավարտեց դասակարգման աղյուսակւ 93-րդ հորիզոնականում։ Այսինքն ընդհանուր արդյունքների առումով ուկրաինացի մասնագետի աշխատանքը դրական պետք է համարե։ Դասակարգման աղյուսակում սակայն մենք շարունակում ենք զիջել այնպիսի հավաքականների, ինչպիսիք են, օրինակ, Օմանը, Բահրեյնը Կաբո Վերդեն,․․․։

Տարիներ շարունակ, երբ մեր հավաքականը նահանջում էր ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, բոլորը պնդում էին, որ ֆուտբոլային թիվ մեկ կառույցի վարկանիշային ցուցակը չի արտացոլում իրական պատկերը: Շատերը հիմա էլ այն կարծիքին են, որ ֆուտբոլային թիվ մեկ կառույցը սխալ հաշվարկ է կատարում և օբյեկտիվորեն չի բաշխում միավորներն ազգային հավաքականներին: Տարիներ առաջ, սակայն, երբ մեր հավաքականը հայտնվեց 30-րդ հորիզոնականում, հպարտանում էինք, նույնիսկ «գլուխ գովում»: Այսինքն՝ դասակարգման այս աղյուսակին շատերը վերաբերվում են այնպես, ինչպես ձեռք է տալիս, ըստ իրավիճակի: Մինչև Նորվեգիայի հետ հայտնի հանդիպումը երկրպագուների հիմնական մասը վստահ էր, որ մեր հավաքականը կջախջախի վերը թվարկած հավաքականներին: Հիմա արդեն նման համոզմունք ունեցող մարդկանց թիվը այնքան էլ մեծ չէ: Այո, ներկայիս հավաքականը Օմանի հետ մրցելու ամենայն հավանականությամբ կհաղթի, բայց դա չի նշանակում, որ այս պահին արժանի ենք դասակարգման աղյուսակում այս երկրի հավաքականից ավելի բարձր դիրք ունենալուն: Մինչև հունիսին տեղի ունեցած Ուելսի դեմ մրցավեճը Հայաստանի հավաքականին չէր հաջղվել հաղթել 9 հանդիպումներում ինչը խայտառակ արդյունք է։

Մինչև Ալեքսանդր Պետրակովի գալը Հայաստանի հավաքականն այն աստիճան անհաջող էր ելույթ ունեցել, որ վարկանիշից դժգոհելու մասին այս պահին էլ խոսելու իրավունք ուղղակի չունենք: Եվրոպայի կտրվածքով կարող ենք ասել, որ ամենաթույլերից մեկն էինք: 2018 թվականին չկարողացանք հաղթել Մալթային, ոչ-ոքի խաղացինք Լիխտենշտեյնի հետ, պարտվեցինք Ջիբրալթարին: Նախորդ ընտրական փուլում կրկին մրցեցինք Լիխտենշտեյնի հետ: Մեկնարկային խաղում հաղթեցինք, և թվում էր, թե սայլը տեղից շարժվում է։ Երևանյան մրցավեճում սակայն Լիխտենշտեյնի հետ կրկին ոչ-ոքի խաղացինք: Հնարավոր է՝ շատերը չհամաձայնեն, բայց ՖԻՖԱ-ի դասակարգման 93-րդ հորիզոնականը արտացոլում է մեր հավաքականի իրական դիրքը համաշխարհային ֆուտբոլում: Ավելին, այսօր աշխարհում մատների վրա կարելի է հաշվել այն հավաքականներին, որոնք երկու տարվա ընթացքում երկու անգամ 9 գնդակ են բաց թողել: Եվրոպայում, բացի Հայաստանից, 9 գնդակ ընդունել է միայն Սան Մարինոյի կիսապրոֆեսիոնալ հավաքականը:

Չի բացառվում, որ եթե հանդես գայինք ասիական գոտում, այսօր դասակարգման աղյուսակում լինեինք ավելի բարձր դիրքերում:Այսինքն՝ որակապես ավելի ցածր հարթության վրա գրանցելով ավելի բարձր արդյունքներ՝ ընդհանուր հաշվարկում ավելի բարձր տեղում կհայտնվեինք: ՖԻՖԱ-ի ցուցակում Հայաստանից ավելի լավ դիրքում գտնվող ոչ եվրոպական հավաքականները ցույց են տվել արդյունք: Օբյեկտիվորեն նրանք արժանի են մեզնից ավելի բարձր հորիզոնականում լինելու: Ի տարբերություն օրինակ Ղրղզստանի կամ Պաղեստինի՝ մենք արդյունք չենք գրանցում։

Խայտառակ պատկերը տեսնելուց հետո Պետրակովը համաձայնվել էր գլխավորել մեր հավաքականը։ Ուլեսին և Լատվիային հաղթելուց հետո կարելի է ասել տեղի ունեցավ բեկում։ Մեզ հաջողվեց որոշակի առաջընթաց գրանցել նաև ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Շոշափելի վերելք գրացելու համար անհրաժեշտ է շարունակել լավ ֆուտբոլ ցուցադրել ինչը արդյունքի հասնելու գլխավոր գրավականն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում