Sunday, 16 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Ալիեւը «վերջին մարդ»՝ աղետներից առաջ

Տաջիկաստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ժամանել է Բաքու եւ հանդիպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ուշագրավն այս այցի առումով թերեւս այն է, որ Ռահմոնը Բաքու է ժամանել Թեհրան մեկնելուց անմիջապես հետո: Նախօրեին նա Թեհրանում մասնակցել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռեյիսիի թաղման արարողությանը: Արդյո՞ք Ռահմոնը Թեհրանից հարցեր է տարել Բաքու: Ինչ խոսք, Ադրբեջանն ու Տաջիկստանը ունեն երկխոսության լայն օրակարգ, սակայն հանգամանքը, որ Տաջիկստանի նախագահը Բաքու է մեկնում Թեհրանում հանգուցյալ նախագահի հուղարկավորության արարողություններից հետո, բավականին նշանային է:

Ինչպես հայտնի է, Ռեյիսիի ուղղաթիռը կործանվեց հենց Իլհամ Ալիեւի հետ նրա սահմանային հանդիպումից ժամեր անց՝ դեպի Թավրիզ վերադարձի ճանապարհին: Ըստ ներկայումս եղած տեղեկությունների, կործանման պատճառը եղել է տեխնիկական, թեեւ շատ դժվար է ասել, թե արդյո՞ք իրապես դա է բուն պատճառը, կամ արդյո՞ք տեխնիկական պատճառի «ծագումը» այսպես ասած չունի որեւէ այլ պատճառ կամ մոտիվ: Այս հարցերը թերեւս կքննարկվեն մշտապես, անկախ պաշտոնական վարկածներից, որովհետեւ մեղմ ասած դժվար է պատկերացնել, որ Թեհրանը անգամ այլ պատճառ պարզելու դեպքում հանրայնորեն կներկայացնի դա: Նրբերանգները շատ են:

Իլհամ Ալիեւը չնայած նրան, որ աղետից ժամեր առաջ էր հանդիպել Ռեյիսիի հետ, չմեկնեց Թեհրան՝ նրան վերջին հրաժեշտը տալու համար: Արդյո՞ք Ալիեւը համարել է, որ ինքը հենց սահմանին է «վերջին հրաժեշտը» տվել Իրանի նախագահին: Թե՞  Ալիեւը կարծում էր, որ հուղարկավորության համար Իրան մեկնելու պարագայում նրան այնտեղ կարող էր սպասել բավականին տհաճ խոսակցություն, կարող էին սպասել բավականին անհարմար հարցեր, կապված հենց այն հանգամանքի հետ, որ Ալիեւն էր «վերջին մարդը», ում հանդիպել էր Իրանի նախագահը աղետից առաջ: Ընդ որում, Ալիեւի պարագայում կարծես թե ձեւավորվում  է որեւէ աղետից առաջ «վերջին մարդ» լինելու օրինաչափություն:  Նա «վերջին մարդն» էր, ում օրինակ հանդիպեց ՌԴ նախագահ Պուտինը 2022 թվականին՝ ուկրաինական պատերազմը սկսելուց առաջ, Մոսկվայում նրա հետ կնքելով դաշնակցային հռչակագիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում