Saturday, 15 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Գաղտնիք Բայրաքթարի

Մայիսի 20-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի հեռախոսազրույցի մասին տեղեկատվությանը զուգահեռ թուրքական լրատվամիջոցները տարածել են ԱԹՍ-երի արտադրության «Բայրաքթար» ընկերության գործադիր տնօրեն Սելջուկ Բայրաքթարի կարճ հարցազրույցը, որ նա տվել է հեռուստաընկերություններից մեկին: Նա ասել է, որ նախագահ Ռեիսիի ուղղաթիռի աղետից կարճ ժամանակ անց Իրանի իշխանություններն օգնության խնդրանքով դիմել են Թուրքիային:

Թուրքիան աղետի վայր է ուղարկել «Բայրաքթար-Աքինչի» ԱԹՍ եւ գիշերային տեսանլիության սարքերով ուղղաթիռ, որոնողական աշխատանքները տեւել են յոթ ժամ: Բայրաքթարի խոսքի առանցքային շեշտադրումն այն է, որ թուրքական ԱԹՍ-ի «օպերատորը գտնվել է Ադրբեջանի տարածքում»: Թուրքական «Բայրաքթար-Աքինչի» նոր ԱԹՍ-ի «արտասահմանյան առաջին գնորդն» Ադրբեջանն է:

Եւ եթե Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի որոնումներն իրականացվել է Ադրբեջանի տարածքում գտնվող օպերատորի կոորդինացիայով, ապա ինչու՞ չենթադրել, որ «Բայրաքթար-Աքինչի» ԱԹՍ-ն օդ է բարձրացել Ադրբեջանից: Օդային աղետի մասին ադրբեջանական մամուլի առաջին տեղեկատվությունն ասում էր, որ Իրանի նախագահի ուղղաթիռը «կոշտ վայրէջք է կատարել Ադրբեջանին սահմանակից Ջուլֆա քաղաքի շրջանում»:

Թուրքիայից օդ բարձրացած ԱԹՍ-ն աղետի վայր կարող էր հասնել ժամերի, իսկ Ադրբեջանից՝ անհամեմատ ավելի կարճ ժամանակի ընթացքում: Բացառված է, որ Ադրբեջանի ՀՕՊ ծառայությունը չի հետեւել Իրանի նախագահի ուղղաթիռի ընթացքին. Կառավարական «բորտ թիվ մեկն» օդ է բարձրացել Ադրբեջանի տարածքից: Փաստացի Սելջուկ Բայրաքթարը բացահայտել է, որ Իրանի նախագահի ուղղաթիռի խորտակման մասին առաջին տեղեկություններն ստացվել են Ադրբեջանից, իսկ ԱԹՍ-ն ապահովել է, որպեսզի Իրանի ղեկավարությունն «իրական ժամանակային ռեժիմում հետեւեն որոնողական աշխատանքներին»:

Իրանի նախագահի այցից մեկ օր առաջ Իլհամ Ալիեւը ռազմաօդային եւ ՀՕՊ ուժերի նոր հրամանատար է նշանակել՝ այդ պաշտոնը վստահելով Թուրքիայում մասնագիտական կրթություն ստացած գեներալ-մայոր Նամիկ Իսլամզադեին: Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման եւ որոնողական աշխատանքների մասին Բաքվի մամուլի բոլոր հրապարակումներում այն նարատիվն է իշխում, որ իրանական ԱԹՍ-երը «միանգամյա օտգաործման են» եւ տեխնոլոգիական բոլոր պարամետրերիով թուրքականին զիջում են:

Չափազանցություն կլիներ ասել, թե Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումը «կազմակերպված» է, բայց որ աղետն առիթ է դարձել, որպեսզի ադրբեջանական կողմը ցուցադրի, որ Իրանը տարածաշրջանային հեգեմոն պետություն չէ գոնե ԱԹՍ-երի մրցակցությամբ, ակնհայտ է: Սելջուկ Բայրաքթարը փաստացի բացահայտել է, որ Ադրբեջանի օդային տարածքը թուրքական պատասխանատվության գոտի է: Մայիսի 19-ին Իրանի նախագահը փորձել է Իլհամ Ալիեւին այլ բան համոզե՞լ: Ակնհայտորեն ծաղրելով Իրանի տեխնոլոգիական ,,հետամնացությունը,,՝ Բաքվի իշխանական կայքը գրել է. «Եւ այդ երկիրն է ձգտում հարեւաններին անվտանգության հարցերում ընտրություն պարտադրել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում