Saturday, 27 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը պորտուգալական «Կասա Պիայից» վերադարձել է «Արարատ-Արմենիա»։ 20-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով պորտուգալական ակումբ էր տեղափոխվել 2023 աշնանը: Սերոբյանը «Կասա Պիայի» կազմում մասնակցել է 4 խաղի ու խփել մեկ գոլ։ Կիսապաշտպանն «Արարատ-Արմենիայի» գլխավոր թիմում անցկացրել է 4 մրցաշրջան՝ մասնակցելով 40 հանդիպման և դառնալով 7 գոլի հեղինակ: «Արարատ-Արմենիա» է վերադարձել նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը 2022 թվականի աշնանը վարձակալությամբ տեղափոխվել էր բուլղարական «ԲԿՄԱ Սոֆիա», որի կազմում անցկացրել է 26 հանդիպում ու դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ժիրայր Շաղոյանը «Արարատ-Արմենիայի» կազմը համալրել էր 2018-ին։ Երևանյան ակումբի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 64 հանդիպում ու խփել 11 գոլ, իսկ 2018/19 մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն:

Շաղոյանն ու Սերոբյանը դասվում են Հայաստանի ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում, որոնց հետ մեծ հույսեր ենք կապում։ Նրանց «Արարատ-Արմենիայից» հեռանալը որակեցինք քայլ առաջ մտածելով, որ որոշ ժամանակ անց խաղային որակի աճ տեղի կունենա։ Շողոյանի և Սերոբյանի վերադարձը մրցաշրջանի միջնամասում մտորումներում և հետևություններ անելու տեղիք են տալիս։ Տեղի ունեցածի մեջ որեևէ դեպքում չի կարելի մեղադրել մեր ֆուտբոլիստներին վատ խաղալու կամ թերանալու մեջ։ Ֆուտբոլը յուրաքանչյուր խաղացողի համար առաջին հերթին աշխատանք է, ապրուստի միջոց։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ խաղում է այնքան որքան կարող է։ Խնդիրը թերևս պայմանների և հարթակի մասին է, որտեղ Շարողյանը կամ Սերոբյանը կայանում են որպես ֆուտբոլիստ։ Այս ֆուտբոլիստների օրինակը վառ ապացույցն է նրա, որ մեր երկրում ըստ էության չկա ֆուտբոլի դպրոց, չկա հարթակ աճելու և դրսևորվելու։ Բուլղարիայի առաջնությունը ուժեղագույններից չէ Եվրոպայում, բայց արի ու տես, որ Հայաստանի լավագույն կիսապաշտպաններից մեկը չկարողացավ ամրապնդվել և իր խոսքն ասել Սոֆիայի ԲԿՄԱ-ում։ Չի կարելի վստահաբար ասել, որ վերադառնալով «Արարատ-Արմենիա» Շողոյանը և Սերոբյանը կխաղան թիմի մեկնարկային կազմում և արդյունավետ խաղ կցուցադրեն։ Հայաստանյան ակումբների կորիզը կազում են լեգեոներները, իսկ տեղացի ֆուտբոլիստները ուղղակի ստվերում են։ Ակումբների սեփականատերերը փորձում են արդյունքի հասնել հրավիրելով արտասահմանցի ֆուտբոլիստների։ Այս հարցում «Արարատ-Արմենիայի» կամ «Փյունիկի» սեփականատիրոջը մեղադրելը սխալ կլինի։

Նրանք շարժվում են այն կանոնադրությամբ, որը սահմանել է ֆուտբոլի ֆեդերացիան։ Վերջինս իր հերթին փորձում է այնպիսի պայմաններ ստեղծել ակումբների համար, որ լինի մոտիվացիա եվրոպական ասպարեզում առաջ շարժվելու։ Ընդունենք սակայն, որ եվրագավաթներում առաջ շարժվելու և ֆինանասական խնդիրներ լուծելու հեռանկարը պատնեշ է ստեղծում տեղացի ֆուտբոլիստների համար։ Պատկերն իսկապես տխուր է։ Չունենալով ֆուտբոլի դպրոց մենք եղած կադրերին փոշիացնում ենք Հայաստանի առաջնությունում։ Այսօր մեր երկրում չկա գեթ մեկ ֆուտբոլիստ, որի նկատմամբ կա հետաքրքրություն բարձրակարդ թիմերի կողմից։ Ըստ տեղեկությունների «Փյունիկի» առաջատարներից Հովհաննես Հարությունյանը տեղափոխվելու է «Սոչի»։ Սա թերևս այն նշաձողն է, որին հասել են Հայաստանում ելույթ ունեցող ֆուտբոլիստները։ Մերժված մի առաջնություն, որի մասնակից թիմերը նույնիսկ եվրագավաթներում խաղալու հնարավորություն չունեն։ Առկա խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ժամանակ և ռեֆորմներ։ Քանի դեռ Հայաստանի առաջնությունն անց է կացվում ՀՖՖ-ի հովանու ներքո իրավիճակի պատասխանատուն մնում է հենց ֆուտբոլային գերատեսչությունը։

Այս պահին գլոբալ խնդիրը կարգավորելու թերևս առաջին քայլ է նշմարվում։ Սահմանել լեգեոներների լիմիտ։ Մասնավորապես խաղի ընթացքում դաշտում լինեն յուրաքաչնյուր թիմի կազմում գոնե 5 հայաստանցի ֆուտբոլիստներ։ Այո, այս որոշումը կազդի առաջնության ընդհանուր խաղամակարդակի վրա, բայց այլ ելք ուղղակի չկա։ Մենք իրավունք չունենք հույսներս դնել միայն Ռուսաստանում կամ այլ երկրում բնակվող ֆուտբոլիստների վրա։ Եթե չպատրաստենք նորմալ ֆուտբոլիստներ տարիներ անց հայկական ֆուտբոլ ընդհանրապես չենք ունենա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում