Sunday, 16 06 2024
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել
Ղրղզստանում ուրանի հանքեր կբացեն
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց

Մինսկի խմբի եւ նրա մանդատի պահպանումը նաեւ հայ-ադրբեջանական արդարացի սահմանազատման երաշխիք է

Բաքուն ակնհայտորեն կեղծում է ոչ միայն  ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման քաղաքական պատմությունը, այլեւ խեղաթյուրում նրա միջազգային մանդատը: ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանն Իլհամ Ալիեւը խոսել է Մինսկի խմբի լուծարման «անհրաժեշտության» մասին: Եւ ահա ադրբեջանական փորձագիտական հանրությունը լծվել է մի քարոզչության, որ այդ խումբն ստեղծվել է 1992-ի «հունիսին, որպեսզի վերացվեն հայկական օկուպացիայի հետեւանքները եւ ապահովվի բռնատեղահանված բնակչության վերադարձը, բայց քսանութ տարվա ընթացքում ոչինչ չի արվել, Ադրբեջանը խնդիրը լուծել է սեփական ուժերով»:

Ակնհատ եւ բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ճանաչված փաստ է, որ ԵԱՀԽ Մինսկի խումբը կազմավորվել է կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների կոնսենսուսային որոշմամբ՝ 1992թ. մարտի 24-ին: Մինսկի խմբին, դարձյալ կոնսենսուսով, տրվել է Խորհրդաժողով հրավիրելու եւ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը որոշելու մանդատ: Խորհրդաժողովի շահագրգիռ կողմ են ճանաչվել Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները: Եթե նկատի ունենանք, որ որոշումն ընդունվել է առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի կազմավորումից (6.01. 1992) հետո, ապա իրավական առումով դա նշանակում է, որ անդամ պետությունները, այդ թվում եւ՝  Ադրբեջանը դե-ֆակտո ճանաչել են նրա լեգիտիմությունը:

Բաքվի քարոզչության նշած 1992թ. հունիսը Մինսկի խորհրդաժողովի գումարումը նախապատրաստող բանակցությունների ամիսն է, որ սկսվել են Հռոմում եւ շարունակվել մինչեւ օգոստոս: ԵԱՀԽ Նախարարների խորհրդի կողմից տրված՝ «շահագրգիռ կողմի» մանդատով դրանց մասնակցել են նաեւ ԼՂՀ ընտրված ներկայացուցիչները: Իսկ մինչ այդ Խորհրդաժողովի նախագահ նշանակված Մարիո Ռաֆայելին Մոսկվայում պաշտոնական հանդիպում է ունեցել ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի հետ:

Խորհրդաժողովի գումարումը ձախողել է Ադրբեջանը, որովհետեւ 1992թ. ամռանը ռազմաճակատում եղանակ էր ստեղծել՝ գրավելով Շահումյանի ամբողջ շրջանը, Մարտակերտի մեծագույն մասը, զգալի տարածքներ էլ՝ Ասկերանի եւ Մարտունու, ինչպես նաեւ Հադրութի շրջանում: Հենց այդ օրերին է Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը պետական հեռուստատեսությամբ իր ժողովրդին շնորհավորել եւ վստահեցրել, որ «Ղարաբաղի հայերն առնված են ջվալի մեջ, մնում է կապերը ձգենք՝ բերանը փակենք»: Սա, իհարկե, իրավական արձանագրում չէ, այլ՝ «քնարական շեղում»: Իրավական առումով ԵԱՀԽ/ԵԱՀԿ Մինսկի խումբը կա, նրա մանդատն ուժի մեջ է. այն է՝ գումարել Խորհրդաժողով եւ ԼՂ ընտրյալ ներկայացուցիչների շահագրգիռ մասնակցությամբ որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ալիեւի պայքարն այս որոշման դեմ է, ոչ թե Ֆրանսիայի կամ Հարավային Կովկասում «արեւմտյան իմպերիալիզմի ներկայության»: Այս փուլում Մինսկի խմբի մանդատին դեմ է նաեւ Ռուսաստանը, եւ Բաքվի «հակաարեւմտյան»  կեցվածքն ընդամենը Մոսկվայի աջակցության տուրքն է: Հուսալ, որ Մինսկի խմբի անդամ որեւէ պետություն կամ մի քանի պետություն հարցի ալիեւյան դրվածքին բաց-ճակատային հակադրվելու են, միայն հույս է: Մանավանդ որ խնդրի իրավատեր քաղաքական Ստեփանակերտը «ձկան» լռություն է պահպանում:

Որեւէ երկիր ինչու՞ շահագրգռված լինի Ադրբեջանի հետ հարաբերությունների բարդացմամբ, եթե ԼՂ ընտյալ ներկայացուցիչները, փոխանակ Մինսկի խմբի մանդատի պաշտպանության դիրքում կանգնեն, Երեւանում «սրբազանյան շարժման առաջամարտիկի» կեցվածքում են: Պայքարի իրական ճակատ բացել է Ալիեւը: Եթե նրան հաջողվի հասնել Մինսկի խմբի լուծարման գաղափարի շուրջ միջազգային աջակցության, ապա ԼՂ հարցը վերջնականապես կփակվի: Իհարկե, հակադարձելու են, որ «թող դրանով Հայաստանը զբաղվի»: Բայց Հայաստանը զբաղվի որ ի՞նչ անի, եթե Ստեփանակերտը շարունակում է պնդել, որ կվերադառնան, եթե Արցախում նախկին ստատուս-քվոն վերականգնվի: Ընդ որում, Մինսկի խմբի եւ նրա մանդատի պահպանումը նաեւ հայ-ադրբեջանական արդարացի սահմանազատման իրավական երաշխիք է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում