Tuesday, 28 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը

Թուրինի «Յուվենտուսը» կսկսի բանակցել «Կրասնոդարի» հետ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը ձեռք բերելու համար։ Ինչպես հայտնում է «РБ Спорт» պարբերականը իտալական ամենատիտղոսակիր ակումբը մտադիր է գործարքն իրականացնել ամառային տրանսֆերային պատուհանի բացվելու պես։ Նույն աղբյուրի համաձայն իտալական ակումբից կապ են հաստատել Սպերցյանի ներկայացուցիչների հետ։ Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները գրում էին, որ Սպերցյանը «Յուվենտուսի» հետ պայմանագիր կարող է կնքել այս տարվա հունվարին։ «Յուվենտուսը» շարունակում է դիտարկել Սպերցյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը, դեկտեմբերին գրել էր Tuttomercatoweb-ը։ Ըստ աղբյուրի՝ տրանսֆերը թուրինցիներին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստ էին 15 միլիոն եվրո վճարել հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Հիմա արդեն խոսվում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կենտրանացած է «Կրասնոդարում» իր ելույթների վրա և ցանկանում է իր թիմի հետ նվաճել Ռուսաստանի չեմպիոնի կոչումը։

Նշենք սակայն, որ 2023 թվականի վերջին Սպերցյանն այնուամենայնիվ ակնարկել էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է հեռանա «Կրասնոդարից»։ «Կարո՞ղ եք երկրպագուներին խոստանալ, որ ձմռանը չեք հեռանա «Կրասնոդարից»»,- Մոսկվայի ԲՄԿԱ-ի դեմ խաղից հետո «Սպորտ Էքսպրեսի» լրագրողը հարցրել էր Սպերցյանին։ Վերջինս պատասխանել էր․ «Տեսնենք ինչպես կստացի»։ Նշենք սակայն, որ Հայաստանի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» միակ տրանսֆերային նպատակը չէ։ Թուրինյան ակումբը հետաքրքրված է նաև ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի ծառայություններով, ով նախկինում հանդես է եկել «Նապոլիում», որտեղ աշխատել է «Յուվենտուսի» ներկայիս մարզական տնօրեն Կրիստիանո Ջունտոլին։ Իտալական լրատվամիջոցները գրում են նաև, որ «Յուվենտուսը» Սպերցյանի հետ պայմանագիր կկնքի այն դեպքում չհաջողի ձեռք բերել «Սասուլոյի» 29-ամյա կիսապաշտպան Դոմինիկո Բերարդիի տրանսֆերը։ Սպերցյանի վերջին հայտարարությունը Եվրոպա տեղափոխվելու հնարավորության մասին վկայում է, որ հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը իրատեսական է։ Այլ հարց է, թե երբ այն կկայանա։ Ի դեպ, «Յուվենտուսի» ներկայացուցիչները ներկա են գտնվել Զագրեբում տեղի ունեցած ԵՎրո-2024-ի ընտրական փուլի վերջին տուրի Խորվաթիա-Հայաստան հանդիպմանը Սպերցյանի խաղին հետևելու նպատակով։ Տրանսֆերմարկետ պարբերականի հոկտեմբերին տեղի ունեցած թարմացումից հետո Սպերցյանի տրանսֆեային արժեքն ավելացել էր ևս 3 միլիոն եվրոյով և կազմում է 18 միլիոն եվրո։

Այս պահին Սպերցյանը հանդիսանում է հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Սպերցյանը Ամստերդամի «Այաքս» տեղափոխվելուն, սակայն գործարքը ձախողվեց։ «Այաքսի» մարզական տնօրենը ցանկանում էր ձեռք բերել Էդուարդ Սպերցյանին, սակայն ակումբի խորհրդի ներկայացուցիչները դեմ էին արտահայտվել այդ տրանսֆերին։ Խորհդրի անդամների համոզմամբ «Կրասնոդարը» գործարքի համար պահանջել էր չափազանց մեծ գումար։ Մասնավորապես, «Կրասնոդարը» Սպերցյանի տրանսֆերի համար պահանջում էր 15 միլիոն եվրո, մինչդեռ Ամստերդամի թիմը պատրաստ էր վճարել 12 միլիոն։ Ստացվում է, որ ամռանը ռուսական ակումբը հայ ֆուտբոլիստի համար պահանջել էր միանգամայն խելամիտ ֆինանսական փոխհատուցում։Հունիսի վերջին տեղեկություն էր տարածվել, որ Սպերցյանը հնարավոր է կարիերան շարունակի Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի խաղարկության գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիում»։

Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված էին նաև այլ թիմեր։ RB Sport-ի համաձայն 23-ամյա Սպերցյանը կարիերան գերմանական Բունդեսլիգայում շարունակելու երկու տարբերակ ուներ։ Ըստ աղբյուրի «Ֆրայբուրգն» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան» պայքարում էին Սպերցյանի տրանսֆերի համար։ Նշվում էր, որ ակումբների սկաուտները Սպերցյանի խաղին հետևել էլ Հայաստանի հավաքականի հանդիպումների ընթացքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում