Wednesday, 17 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին

Այս տարվա փետրվարի 8-ին Փարիզում տեղի կունենա 2024/2025 թթ թվականի Ազգերի լիգայի խաղարկությանը վիճակահանությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը ելույթ է ունենալու C դիվիզիոնում։ Մեր ընտրանին Ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում ելույթ էր ունեցել B դիվիզիոնում, սակայն ենթախմբում զբաղեցնելով վերջին՝ 4-րդ հորիզոնականը նահանջել էր C դիվիզիոն Նշենք, որ վիճակահանությանն ընդառաջ մեր ազգային թիմն ընդգրված է առաջին զամբյուղում։ Հայաստանի հավաքականին մրցակիցներ բաժին չեն կարող հասել Ռումինինա, Շվեդիան և Լյուսքեմբուրգը, որոնք ևս առաջին զամբյուղում են։ Երկրորդ զամբյուղում են Ադրբեջանը, Ֆարերյան Կղզիները, Բուլղարիան և Կոսովոն։ Հայտնի պատճառով մեր հավաքականը չի կարող միևնույն խմբում ընդգրկվել Ադրբեջանի հետ։ Երրորդ զամբյուղում ընդգրկված են Հյուսիսային Մակեդոնիան, Հյուսիսային Իռլանդիան, Սլովակիան և Կիպրոսը, իսկ 4-րդ զամբյուղում՝ Լիտվան, Լատվիան, Բելառուսը, Ջիբրալթարը և Էստոնիան։ Նշենք, որ Ազգերի լիգայի խաղարկությունը կազմելու է 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մի մասը։ Մասնավորապես, Ազգերի լիգայում ենթախմբերի հաղթող և լավագույն արդյունք ցույց տված 4 հավաքականները հնարավորություն կստանան մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի փլեյ-օֆֆին եթե հաջողության չհասնեն ընտրական մրցաշարում։

Փորձենք հասկանալ թե Ազգերի լիգայի 2024/2025 թթ խաղարկությունում հաջող ելույթն ինչ հեռանկար կբացի Հայաստանի համար։ Ի տարբերություն 2022 թվականին Կատարում տեղի ունեցած մրցաշարի 2026 թվականի աշխարհի գալիք առաջնությանը մասնակցելու է 48 հավաքական։ Ավելի ստույգ ՖԻՖԱ-ն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցների քանակն ավելացրել է 12-ով։ Եվրոպական գոտուց Մունդլաին կմասնակցեն 16 հավաքականներ։ Աշխարհի նախորդ առաջնության ընտրական մրցաշարի համեմատ, այս անգամ ՈւԵՖԱ-ի անդամ 54 երկրների հավաքականները բաժանվելու են 12 ենթախմբերի, որոնց հաղթողները միանգամից նվաճելու են եզրափակիչ փուլի ուղեգրեր։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականներն էլ պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆում։ Այստեղ պայքարին միանալու են նաև Ազգերի լիգայում ենթախմբերում հաղթած և առավել բարձր արդյունք ցույց տված 4 երկրների ազգային թիմերը։ Նշենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի ենթախմբերում ընդգրկված են լինելու 4-5 հավաքականներ։ Ազգերի լիգայի խաղարկությունը մեկնարկելու է 2025 թվականի սեպտեմբերին և ավարտվելու է նույն տարվա նոյեմբերին։ Փաստորեն, Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքար է մղելու երկու ֆրոնտում։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած հավաքականը ունի հնարավորություն բարձր արդյունք գրանցելու Ազգերի լիգայի իր նշանակությամբ երրորդ դիվիզիոնում։

Նշենք նաև, որ ենթախմբում հաղթելու պարագայում Հայաստանի ազգային թիմը հնարավորություն կունենա աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությանը հանգրվանել 2-րդ զամբյուղում։ Աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղները բաշխվելու են Ազգերի լիգայի արդյունքների հիման վրա։ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակից հավաքականների ավելացնելը զգալիորեն հեշտացրել է պայքարը ընտրական մրցաշարում։ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Եվրոպական գոտու 55 հավաքականները բաժանվել էին 10 ենթախմբերի, որոնցից 5-ում 6-ական հավաքականներ էին¸ իսկ 5-ում՝ 5-ական։

Այն ժամանակ Եվրոպական գոտուց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրին տիրացած 13 հավաքականներ։ 2026 թվականի աշխարհի առաջնության 16 ուղեգրերի համար պայքարելու են 54 հավաքականներ։ Ռուսաստանի ազգային հավաքականը նախորդ տարվա մարտից զրկված է ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հովանու ներքո մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Ինչևէ, ընտրական մրցաշարի կանոնադրության փոփոխությունը իր հերթին որոշակիորեն մեծացրել է Հայաստանի հավաքականի հնարավորությունը եզրափակիչ փուլում հայտնվելու։ Մեր առաջնային նպատակը պետք է լինի Ազգերի լիգայի խաղարկությունում ենթախմբում հաղթող դառնալը հնարավորինս բարձր արդյունքով։ Կարծում ենք այս խնդրի լուծումը իրատեսական է, հաշվի առնելով մերոնց ելույթը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում