![](https://www.1in.am/assets/uploads/2024/05/70-596.jpg)
Մոսկվայի մարզի «Սնեգիր» այգեգործական ոչ առևտրային ընկերության հոսթելում բռնկված հրդեհի հետևանքով 7 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Ինչպես հայտնում է Մոսկվայի մարզի դատախազությունը, հանրակացարանում բռնկված հրդեհից հետո հարուցվել է քրեական գործ անօրինական միգրացիայի կազմակերպման փաստով։
«Ըստ հետաքննության տվյալների՝ 23-ամյա տղամարդը վարձակալել է մասնավոր տուն, որը հետագայում բնակության համար տրամադրվել է օտարերկրյա քաղաքացիների, որոնք գրանցում չեն ունեցել Ռուսաստանի Դաշնությունում», – հայտնել են դատախազությունում: