«Առաջին լրատվական»-ի տաղավարում ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը զրուցել է Հայաստանում ստեղծված դիմադրության նոր համակարգի մասին:
«Շատ կարևոր է Հայաստանում ստեղծել դիմադրության համակարգ և Հադրութից, Շուշիից, Քաշաթաղից, Քարվաճառից բռնի տեղահանված ՀԿ-ներից յուրաքանչյուրի հիմնադրմամբ ստեղծվել է դիմադրության այդ համակարգի կարևոր հանգույցներից մեկը:
«
Ինչպես արդեն գիտեք՝ վերոհիշյալ բոլոր հասարակական կազմակերպությունների ուղղություններն արդեն համակարգված են՝ իրավա-քաղաքական և իրավունքների պաշտպանության խնդիրների լուծումից մինչև պատմամշակութային արժեքների միջազգային պաշտպանության խնդիրները»,-նշեց Կարեն Զադոյանը:
ԻՀԱ նախագահի խոսքով՝ այժմ Հայաստանում պակասում են ինքնիշխան հասարակական կազմակերպությունները, որտեղ որոշումներն ընդունվում են կազմակերպությունների ներսում, և այդպիսի ինքնիշխան կազմակերպություններ կարող են դառնալ Հադրութից, Շուշիից, Քաշաթաղից, Քարվաճառից բռնի տեղահանված անձանց կողմից հիմնադրված հասարակական կազմակերպությունները,քանի որ այդ կազամակերպությունները ունեն հստակ ռազմավարություններ` իրենց տեսլականով, առաքելությամբ, արժեքներով, առանձնահատուկ նպատակներով և կազմակերպությունների բոլոր գործողությունները բխում են հենց ռազմավարություններից: