Հեղինակավոր whoscored պարբերականի վարկածով Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արսենալ»-«Ուոտֆորդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը։
Մեր ֆուտբոլիստը ստացել է 8․8 գնահատական։ 11 մետրանոց հարվածը ետ մղած «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխը ևս ստացել է 8․8 բալ, սակայն մեր ֆուտբոլիստը արժանացել է լավագույնի կոչմանը ավելի բարձր անհատական ցուցանիշի շնորհիվ։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը այս խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հանդիպման հաշիվը բացած Շկոդրան Մուստաֆին ստացել է 8․5 բալ։