Թուրինի «Յուվենտուս»-ի նորեկ Խուան Կուադրադոն մեկնաբանել է իր տեղափոխությունն Իտալիա, տեղեկացնում է Skysports.com-ը:
«Բոլորն էլ գիտեն, որ «Յուվենտուս»-ը Եվրոպայի լավագույն ակումբներից մեկն է: Նրանք ունեն ամեն ինչ, որպեսզի ևս մեկ անգամ նվաճեն Սկուդետոն:
Հուսով եմ, որ կկարողանամ օգնել թիմին դառնալ ավելի լավը: Չէի սպասում երկրպագուների բուռն աջակցությանը: Երջանիկ եմ»,- հայտարարել է Կուադրադոն: