Մադրիդի «Ռեալ»-ը պահանջում է, որպեսզի ՖԻՖԱ-ն ներողություն խնդրի թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուից:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել էր, որ «Ոսկե գնդակ»-ի համար պայքարում նախապատվությունը տալիս է Լիոնել Մեսսիին:
«Լեոն լավ ֆուտբոլիստ է, որին իրենց թիմերում կցանկանային տեսնել բոլոր ակումբները: Նա արագ ֆուտբոլիստ է և գերազանց խաղ է ցուցադրում:
Ռոնալդուն առաջատարի հատկանիշներ ունի, բայց ես նախապատվությունը տալիս եմ Մեսսիին»,- հայտարարել էր Բլատերը: