Sunday, 16 06 2024
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞

Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»

Թուրքիայի նախկին վարչապետ, Էրդողանի նախկին կուսակից, իսկ վերջին տարիներին Ապագա կուսակցությունը հիմնած Ահմեդ Դավութողլուն հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է եւ Թուրքիան պետք է դիվանագիտական հարաբերություն հաստատի Հայաստանի հետ, բացի սահմանները: Դավութողլուն Թուրքիայի վարչապետ, նաեւ արտգործնախարար եղած տարիներին «զրո խնդիր հարեւանների հետ» կոնցեպցիայի հեղինակն էր: Սակայն, այդ կոնցեպցիայի փոխարեն, Թուրքիան գնաց գրեթե բոլոր հարեւանների հետ խնդիրների ճանապարհով: Իհարկե դա հետեւանք էր Էրդողանի հավակնոտ, ընդհուպ մարտաշունչ կոնցեպցիայի:

Համենայն դեպս առերեւույթ դրա վրա էր հիմնված նաեւ Դավութողլուի եւ նրա համակիր այլ կուսակցականների կոնֆլիկտը Էրդողանի հետ եւ բաժանումը՝ նոր կուսակցության հիմնումով: Պետք չէ բացառել, որ դա պետք էր նաեւ Էրդողանին, այսպես ասած «յուրային» ընդդիմություն ձեւավորելու համար: Եթե անգամ կար այդպիսի հաշվարկ, ապա նա առնվազն առայժմ չի արդարացել: Արդյո՞ք Էրդողանին պետք է, որ Դավութողլուն այսօր խոսի Հայաստանի հետ հարաբերությունը կարգավորելու մասին, ըստ էության այն թափանցիկ տողատակով, որ Թուրքիան այդ հարցում այլեւս «պարտք չունի» Ադրբեջանին եւ պետք է ինքնուրույն որոշի Հայաստանի հետ հարաբերությունը, այն այլեւս չկապելով Ադրբեջանի հետ Հայաստանի այսպես ասած խաղաղության պայմանագրի գործընթացին:

Անկարան այդ հարցում շեշտադրումներ ու ակնարկներ ուղիղ անել չի կարող, բայց կարող է թեման շրջանառել այլ ուժերի, մասնավորապես նախկին վարչապետ Դավութողլուի միջոցով: Ըդն որում, սա կարող է տրամաբանություն ունենալ այն համատեքստում, որ Ադրբեջանը չնայած նրան, որ շարունակում է Թուրքիային հրապարակավ ճանաչել «ավագ եղբայյր», այդուհանդերձ ակնհայտորեն ձեռնմուխ է եղել ռեգիոնալ այսպես ասած ինքնուրույն ու անկախ դերակատար լինելու քաղաքականության, ինչը անկասկած այդքան էլ Անկարայի «սրտով» չէ:

Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք Անկարան դրանով փորձում է ստեղծել հայ-թուրքական հարցում Բաքվից «անկախ» քաղաքականություն վարելու հիմքեր, թե՞ այդ կերպ պարզապես փորձում է Բաքվին ակնարկել, որ, եթե Ադրբեջանը ձգտի «անկախ» լինել Թուրքիայի քաղաքականությունից,, ապա Անկարան էլ իրեն թույլ կտա հայ-թուրքական հարցում «անկախ լինել» Ադրբեջանից, ինչն իհարկե Բաքվի համար կարող է լինել լուրջ հարված: Փոխարենը, դա Անկարային կարող է բավականին մեծ կշիռ հաղորդել թե Արեւմուտքի, թե Ռուսաստանի, թե նաեւ այսպես ասած «գլոբալ հարավի» խաղացողների համար, նաեւ Չինաստանի առնչությամբ առանձին հաշվարկով:

Ի դեպ, Դավութողլուի հայտարարության ֆոնին, մայիսի 23-ին Հայաստանում Եվրամիության դեսպան Մարագոսը այցելել է հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետ եւ այնտեղ հանդիպել Հայաստանի ՊԵԿ նախագահին, որը ԵՄ դեսպանին է ներկայացրել նորոգված անցակետի հնարավորություններն ու պայմանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում