Գերմանական մամուլի հաղորդմամբ՝ Դորտմունմդի «Բորուսիա»-ի նորեկ հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ուրախ է, որ հանդես է գալու նման ակումբում: Ֆուտբոլիստը հայտարարել է, որ իրեն հիացնում է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Կլոպը հիանալի անձնավորություն է և գերազանց մասնագետ: Նա ասել է, որ ինքս ինձ ճնշման չենթարկեմ: Հավաստիացրել է, որ ամեն բան լավ կընթանա:
Բնականաբար, հաճելի է զգալ մարզչի վստահությունը: Կարող եմ ասել, որ հաճախ մարդկանց կարծիքն իմ մասին չի համապատասխանում իրականությանը: Ես զուսպ և համեստ մարդ եմ: Անգամ կարող եմ ասել, որ ամաչկոտ եմ»,- նշել է Օբամեյանգը: