Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը մտադիր է մոտ ժամանակներս նոր պայմանագիր ստորագրել թիմի կիսապաշտպան Մարտին Էդեգորի հետ:
«Ռեալ»-ը ցանկանում է 17-ամյա նորվեգացի ֆուտբոլիստի հետ ստորագրել նոր՝ 5-ամյա պայմանագիր՝ ավելի բարձր աշխատավարձով:
Այնուամենայնիվ, դեռևս անհայտ է, թե որտեղ հանդես կգա Էդեգորը մեկնարկած մրցաշրջանում: «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ Էդեգորը դեռևս պատրաստ չէ «Ռեալ»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալուն: