Բրազիլական «Պալմեյրաս»-ի հարձակվող Գաբրիել Խեսուսը հայտարարել է, որ մարզական կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ում:
Գաբրիել Խեսուսը հարցազրույց է տվել բրազիլական հեռուստաալիքներից մեկին և հայտարարել, որ իր ընտրությունը կանգ է առել հենց Պեպ Գվարդիոլայի թիմի վրա:
Նշենք, որ Գաբրիել Խեսուսին ձեռք բերելու ցանկություն ունեին նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Յուվենտուս»-ը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Գաբրիելը 14 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ: