Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին:
«Աշխարհում քիչ են մարզիչները, ովքեր գիտակցում են հավասարակշռություն պահպանելու անհրաժեշտությունն այնպես, ինչպես դա անում է Անչելոտին: Կարլոյի գլխավորությամբ երկու շաբաթ մարզվելուց հետո հասկացա, որ նա կատարյալ մարզիչ է «Բավարիա»-ի համար:
Անչելոտին աշխատել է Միլանում, Լոնդոնում, Փարիզում, Մադրիդում, նվաճել ազգային և միջազգային տիտղոսներ: Նա գիտի, թե ինչպես է պետք վարվել խաղացողների հետ: Ակնհայտ է, որ Կարլոն ուրախ է գտնվել այստեղ»,- Bild-ը մեջբերում է Լամի խոսքերը: