Գոնսալո Իգուաինը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլ»-ը: Այդ մասին հայտնում է Daily Mirror-ը:
Իգուաինը ցանկանում է հեռանալ «Նապոլի»-ից առաջիկա ամռանը: 28-ամյա ֆուտբոլիստին չի բավարարում այն փաստը, որ նեապոլիտանյան ակումբը եվրագավաթների խաղարկության ուղեգիր չի նվաճել:
Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Իգուաինը մասնակցել է 42 հանդիպումների, 38 գոլ է խփել և գոլային 3 փոխանցում կատարել: