Վերջին շրջանում շատ են խոսակցություններն այն մասին, թե Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը:
Մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ արդեն հասցրել են գրել, որ Մխիթարյանը համարվում է Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր տրանսֆերային նպատակը, Փոլ Պոգբային փոխարինելու ամենահավական թեկնածուն, և այդպես շարունակ:
Դորտմունդյան ակումբի մի շարք երկրպագուներ Թվիթերի միջոցով խնդրում են Մխիթարյանին չհեռանալ գերմանական ակումբից, այլ երկարաձգել պայմանագրի ժամկետը թիմի հետ: