Թուրինի «Յուվենտուս»-ի ղեկավարությունը գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ համաձայնության է եկել նոր պայմանագրի հարցում։ Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն։
Նոր պայմանագրի ժամկետը կլրանա 2017թ․։ Ալեգրիի տարեկան աշխատավարձը կկազմի 3․4 մլն եվրո։ Նա կդառնա Ա Սերիայի երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչը Ռոբերտո Մանչինիից հետո, ով վաստակում է 4 մլն եվրո տարեկան։
Հիշեցնենք, որ Ալեգրին «Յուվենտուս»-ը գլխավորել է 2014/15թթ մրցաշրջանից առաջ։ Նշված մրցաշրջանում «Ծեր Սինյորա»-ն դարձել է Իտալիայի չեմպիոն, նվաճել Իտալիայի գավաթը, Չեմպիոնների լիգայում հասել մինչև եզրափակիչ։