Ռուսաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հրապարակել է 2012թ. լավագույն մարզիկների տասնյակը:
Հայազգի ձյուդոիստ Արսեն Գալստյանը, ով Լոնդոնի 2012. Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ պարգևեց Ռուսաստանին, երրորդն էր:
Լավագույն մարզիկ և մարզուհի ճանաչվեցին Սերգեյ Տատյուխինն ու Աննա Չիչերովան:
Լավագույն թիմ է ճանաչվել Ռուսաստանի վոլեյբոլի հավաքականը, իսկ լավագույն մարզիչ՝ Ռուսաստանի վոլեյբոլի հավաքականը գլխավորող Վլադիմիր Ալենկոն: