Sky Sports-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Խավիեր Էրնանդեսն առաջիկա ժամերին պայմանագիր կստորագրի «Ռեալ»-ի հետ:
26-ամյա հարձակվողը հաջողությամբ բուժզննում է անցել մադրիդյան ակումբում: «Ռեալ»-ը 1 տարով կվարձակալի խաղացողի տրանսֆերը:
Չիչարիտոն նախորդ մրցաշրջանում «կարմիր սատանաներ»-ի կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ խփելով 4 գոլ ու կատարելով 3 գոլային փոխանցում: