Մադրիդի «Ռեալ»-ը մոտ է Կոստա-Ռիկայի հավաքականի և «Լևանտե»-ի դարպասապահ Կեյլոր Նավասի տրանսֆերի ձեռքբերմանը:
Նավասն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ «Ռեալ»-ի կազմում, իսկ ակումբները նախնական համաձայնություն ունեն տրանսֆերի արժեքի հարցում (10 մլն եվրո):
Նավասի տրանսֆերից հետո ավելի կնվազի Իկեր Կասիլյասի՝ մեկնարկային կազմում հանդես գալու շանսը: Կասիլյասի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Լոնդոնի «Արսենալ»-ը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, լոնդոնյան ակումբը Կասիլյասին 3 տարվա պայմանագիր էր առաջարկել՝ 9 մլն եվրո տարեկան աշխատավարձով: El Confidencial-ի փոխանցմամբ՝ 33-ամյա դարպասապահն ընդունել է լոնդոնյան ակումբի առաջարկը:
Ակումբներն այս կապակցությամբ պաշտոնական հայտարարությամբ դեռևս հանդես չեն եկել: