Thursday, 23 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Երբ հաղթանակն այլընտրանք չունի. Վաղը, ժամը 21-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում

Երեկ ուշ երեկոյան ՈՒԵՖԱ-ն, այնուամենայնիվ, որոշում կայացրեց Եվրոպա լիգայի փլեյ-օֆ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը Երևանում չանցկացնելու մասին։ Եվրոպական ֆուտբոլային կառույցը մասնավորապես հաշվի է առել երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում գտնվող Վարդենիսի շրջանի գյուղերի հրետակոծման փաստը: Ըստ ՈՒԵՖԱ-ի՝ այս պահին մեր երկրում միջազգային ֆուտբոլային հանդիպում անցկացնելն անվտանգության առումով նպատակահարմար չէ։ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում։

Հիշեցնենք, որ երեկ կեսօրին հանդիպման վայրի փոփոխության վերաբերյալ պաշտոնական որոշում չկար, և թվում էր, թե հանդիպումը այնուամենայնիվ կկայանա Երևանում։ Ավելին, «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր տնօրեն Զվեզդան Տերզիչը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են ժամանել Հայաստան։ «Հավատում եմ, որ ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի մրցող թիմերի անվտանգության հետ կապված խնդիրները և համապատասխան որոշում կկայացնի: Ես կարծում եմ, որ այս դիմակայությունը պետք է Հայաստանում տեղի ունենա: Մենք չենք ցանկանում օգտվել հայ ժողովրդի համար այս բարդ իրավիճակից և փոխել խաղի անցկացման վայրը: Վիճակահանության արդյունքում պետք է խաղանք դրսում. ուրեմն կգնանք և այնտեղ էլ կխաղանք»,- Dnevnik պարբերականի թղթակցին հայտնել էր Տերզիչը։

ՈՒԵՖԱ-ի որոշումից հետո հայտարարությամբ հանդես եկավ նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես, այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ռմբակոծումը, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի»՝ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլում սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպման վայրի տեղափոխությունը Կիպրոս, այսօրվանից սկսած՝ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով: Ըստ այդմ՝ հետաձգվում են նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ սեպտեմբերի 30-ին նախատեսված բոլոր հանդիպումները: Լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդենք հաջորդիվ»։

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերի դադարեցման մասին հայտարարություն տարածել էր դեռևս սեպտեմբերի 27-ին։ Մեկ օր անց, սակայն, ՀՖՖ-ն փոխել էր որոշումը՝ նշելով, որ չնայած Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող պատերազմական լայնածավալ գործողություններին՝ մրցավեճերն այնուամենայնիվ կկայանան։ Ավելին, հանդիպումներից առաջ պետք է իրականացվեր #ArtsakhStrong արշավը: Հանդիպումները պետք է սկսվեին լռության րոպեով, իսկ մասնակից թիմերի ֆուտբոլիստները կկրեին սև ժապավեններ:

Կարծում ենք՝ պարզ է, որ ՀՖՖ-ն իր հովանու ներքո հանդիպումների վերսկսման վերաբերյալ որոշում էր կայացրել ՈւԵՖԱ-ին ցույց տալու համար, որ մեր երկրում ամեն ինչ նորմալ է, և կարելի է անցկացնել պաշտոնական հանդիպում։ ՀՖՖ-ի որոշման հիմքում «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպման Երևանում անցկացնելն էր։ Ցավոք, մեր ֆուտբոլային գերատեսչության քայլը չստիպեց ՈՒԵՖԱ-ին թույլ տալ մեր երկրում անցկացնել կարևոր միջազգային հանդիպում։ Ինչևէ, մերոնք կխաղան Կիպրոսում։ Խաղալու ենք չեզոք դաշտում։

Այո, մեր երկրի համար բախտորոշ՝ պատերազմական իրավիճակում ֆուտբոլը կարծես մղվել է երկրորդ պլան։ Այնուամենայնիվ, ներկայիս ծանր իրավիճակում հարկ ենք համարում կատարել հետևյալ դիտարկումը։ «Արարատ-Արմենիան» վաղը ներկայացնելու է Հայաստանը, որը կենաց-մահու պայքար է մղում ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի։ Ներկայում մեր երկրին, թեկուզ փոքրիկ, հաղթանակներ անհրաժեշտ են բոլոր հարթություններում։ Վաղը «Արարատ-Արմենիան» լինելու է ֆուտբոլային հանրության ուշադրության կենտրոնում, քանզի փորձելու է բարձր պահել հերոսաբար պայքարող պետության և ժողովրդի պատիվը։ «Արարատ-Արմենիան» պարտավոր է հաղթել՝ ապացուցելու համար, որ մեր երկիրը պատրաստ է և կարող է հաղթել բոլոր ոլորտներում։ Այո, որակավորման փուլում «Արարատ-Արմենիան» ծանր հանդիպումներ է անցկացրել, բայց հիմա ժամանակը չէ տրտնջալու։

Կարևոր ևս մեկ հանգամանք։ Այո, «Արարատ-Արմենիայի» լեգեոներներից շատերը վաղը մեծ նվիրվածությամբ կպայքարեն Հայաստանի պատվի համար, բայց… Կարծում ենք, սակայն, որ շատ ավելի ճիշտ կլինի վաղվա խաղում մեկնարկային կազմում հնարավորինս շատ հայ ֆուտբոլիստների ներկայությունը։ Մենք բազմիցս ենք հաղթել մեր միասնականության և համարձակության շնորհիվ։ Վստահ ենք, որ կարող ենք հաղթել նաև վաղը։

«Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21։00-ին։ Հաղթանակ բոլորիս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում