Մի տեսակ խաղաղ, առանց պայքարի, դատապարտվածի նման զիջեցինք ԱԺ ընտրությունների մարտադաշտը և թույլ տվեցինք, որ իշխանական թիմն այնպիսի գերակշռող կազմ ունենա խորհրդարանում, որ նրա դեմ այլևս «խաղ չլինի»: Որ ինչ օրենք ուզենան՝ անցկացնեն, երբ ուզենան՝ նիստ անեն, երբ չուզենան՝ նիստը տապալեն, ում ներկայացնի Սերժ Սարգսյանը՝ ընտրվի, ինչպիսի բյուջե վարչապետը ներկայացնի՝ անցնի: