«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ «Երիտասարդ թոշակառու» Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը չեն դադարում շրջանառվել, սակայն նա հրապարակային քայլ չի անում:
Նրա հիմնական զբաղմունքը ճամփորդելն է և որսորդությունը: Ինչպես մտերիմներն են ասում՝ «նա որսորդ է ծնվել ու որսորդ էլ կմնա»: Սակայն եթե պաշտոնավարման տարիներին որսի էր գնում Խոսրովի ու Ղարաբաղի անտառներ, ավելի ուշ՝ աֆրիկյան Տանզանիա, ապա վերջերս սկսել է մեկնել Գոռնի Ալթայ, Բառնեուլ՝ «լոսի» որսի: Ափսոս՝ «լոսի» վրա նստած նկարներ Ինտերնետում դեռ չեն հայտնվել, իսկ մամլո խոսնակը զանգերին չի պատասխանում: