Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա

Reuters-ը, վկայակոչելով թուրք պաշտոնյայի, հայտնում է, որ Ռեջեբ Թայիբ Էրդողանը չի մեկնի Վաշինգտոն, որտեղ մայիսի 9-ին պետք է արժանանար ԱՄՆ նախագահ Բայդենի ընդունելությանը: Hürriyet –ի աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Էրդողանի ամերիկյան այցին խոչընդոտել է Իսրայելը, երբ Էրդողանը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի առաջնորդ Իսմայիլ Հանիային: Ըստ երեւույթին, Սպիտակ տան որոշումը մեծ անակնալ է Էրդողանի համար: Milliyet-ը փոխանցել է Ստամբուլում «Երուսաղեմի խորհրդրանական հարթակ» խորհրդաժողովին նրա ելույթի հիմնական թեզերը: Էրդողանը չափազանց կոշտ գնահատականներ է հնչեցրել ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների իշխանությունների հասցեին՝ նրանց որակելով որպես «սիոնիզմի կամակատարներ»:

Մենք խզել ենք կոմերցիոն կապերն Իսրայելի հետ,-հայտարարել է Թուրքիայի նախագահը եւ ավելացրել, որ Անկարան չի ընդունում ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության հարցում ամերիկյան վետոյի օրինականությունը, որ անտեսում է Անվտանգության խորհրդի անդամ մյուս երկրների տեսակետը: Նա իսլամական աշխարհին հավաստիացրել է, որ Երուսաղեմի քաղաքակրթական ինքնության «վերականգնումը Թուրքիայի սրբազան գործն է»: Էրդողանը նույնիսկ Միացյալ Նահանգներին սպառնացել է, որ թույլ չի տա Քբուրեջիքի ռադիոլոկացիոն կայանը ծառայեցնել «մեր ալյանսի շահերից չբխող նպատակների»: Սա ուղղակի ակնարկ է, որ Իսրայելի դեմ օդային հարձակման դեպքում Քյուրեջիքի ՌԼԿ-ն նրան չի պաշտպանի:

Էրդողանն ի՞նչ ազդակ է ստացել Վաշինգտոնից: Նրա ամերիկյան ուղեւորության գլխավոր նպատակ մեկնաբանները համարում էին Իրաքի եւ Սիրիայի հյուսում նոր ռազմագործողության հարցում ԱՄՆ համաձայնության հասնելը: Այցը չի կայանա, ինչից կարելի է ենթադրել, որ ամերիկյան կողմը համաձայն չէ, որ Մերձավոր Արեւելքում նոր էսկալացիա բորբոքվի: Անսպասելի կոշտ հայտարարություն է արել Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուրը: Շաբաթասկզբին նա հայտնել էր Էրդողանի հետ «գործնական խոսակցության» մասին, իսկ երեկ հայտարարել է, որ չի կարող «դավաճանել ընտրողների քվեին եւ կպահանջի արտահերթ ընտրություններ»:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության բացահայտումը, Էրդողանի ազգայնական –իսլամիստական հայտարարությունները հաջորդում են Մոսկվայում Վլադիմիր-Պուտին-Իլհամ Ալիեւ բանակցություններին եւ Աղդամում ռուս-թուրքական համատեղ «մոնիտորինգային կենտրոնի» փակմանը: Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո Էրդողան-Ալիեւ շփումների մասին հրապարակային տեղեկություն չկա, բայց դրանից չի հետեում, թե Բաքուն Անկարայինլ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին չի տեղեկացրել:

Բացառված չէ, որ տեղեկատվական որոշակի արտահոսք եղած լինի նաեւ Վաշիմնգտոնի ուղղությամբ: Ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունն, ի վերջո, նաեւ Միացյալ Նահանգների դեմ է կամ հենց ԱՄՆ-ի դեմ է: Իսկ այն առանց Անկարայի համաձայնության պարզապես անպատկերացնելի է: Ըստ այդմ, շատ հավանական է, որ թե ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հանիայի հետ հանդիպումը, թե Պուտին-Ալիեւ բանակցությունների առնվազն քաղաքական գաղտնազերծումը Մոսկվային ընդառաջ քայլեր են: Տարեսզբից Էրդողանն առնվազն երկու անգամ հրապարակային ասել է, որ սպասում է Վլադիմիր Պուտինին, բայց Մոսկվան պաուզա է պահել:

Բայդեն-Էրդողան բանակցությունների չեղարկումը Վլադիմիր Պուտինի համար Անկարա ուղեւորության ճանապա՞րհ է հարթել: Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում ռազմագործողություն սկսելու Թուրքիայի նախագահի ծրագիրը Մոսկվայի կարժանանա՞ Մոսկվայի հավանությանը: Իսկ Իրա՞նը: Իսլամական հանրապետության նախագահն այս շաբաթ այցելել է  Իսլամաբադ: Պակիստանը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է, սերտ կապեր ունի նաեւ Ադրբեջանի հետ: Մերձավոր Արեւելքում «պահնորդություն ստանձնելու» Թուրքիայի նկրտումները, երեւում է, ԱՄՆ-ի եւ հավաքական Արեւմուտքի կողմից չեն ընկալվում: Հնարավո՞ր է ռուս-թուրք-իրանական համաձայնություն, որ «կտարածվի նաեւ Հարավային Կովկասի կառավարման» վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում