Շաբաթ` նոյեմբերի 16-ին, «Օջախ» ռեստորանային համալիրում տեղի կունենա հերթական էլիտար միջոցառումը՝ հայաստանյան վերջին մոհիկան Վլադիմիր Մովսիսյանի 80-ամյակը:
Ժամը 16-ին բոլորով կհավաքվեն նախագահական նստավայրում. Սերժ Սարգսյանը պետք է պարգևատրի Վ. Մովսիսյանին, իսկ ժամը 18-ին կլինեն «Օջախում»: Մեծարման երեկոյին ներկա կլինեն տարբեր սերունդների, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Ռ. Քոչարանից «աքսակալ» անվանված Վ. Մովսիսյանի ամենամեծ ձեռքբերումն այն չէր, որ նա Հայաստանում գյուղեգյուղ` բոլորին դեմքով, անուն-ազգանունով գիտեր, այլ որ նրա շնորհիվ խիստ քաղաքակիրթ կերպով իշխանությունը փոխանցվեց ՀՀՇ-ին և Լեւոն Տեր-Պետրոսյանին: