Wednesday, 01 07 2026
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել

Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում

ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանազատմանը: Աչքի է զարնում փորձագետներից մեկի գնահատականը, որ դա «չափազանց բարդ սահման է, կան մի ամբողջ շարք անկլավներ»: Ընդ որում, այդ դիտարկումն արվում է ՀԱՊԿ-ից Հայաստանի դժգոհության համատեքստում: Փորձագետը համարում է, որ 2021 եւ 2022թ. «մարտական գործողությունների ընթացքում հայտնի չէր, թե որն է սահմանը, իսկ Երեւանը պահանջում էր ճանաչել հանրապետության խորհրդային շրջանի տարածքային ամբողջականությունը»:

Հասկացվում է, որ Ռուսաստանը «չգիտի, թե որն է Հայաստանի խորհրդային շրջանի տարածքը»-իսկ ահա Փաշինյանը եւ Ալիեւը պայմանավորել են սահմանազատման հիմք ընդունել Ալմաթիի Հռչկագաիրը, որով Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը, Տավուշ-Ղազախ, ինչպես փորձագետն է ասում՝ «համեմատաբար պարզ» հատվածում սահմանազատում եւ անգամ սահմանանշում է իրականացվում, իսկ ահա ամբողջական գործընթացը «բարդ եւ ժամանակատար է լինելու»:

Ինչու՞: Որովհետեւ, ինչպես ասվեց, փորձագետը հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում եւ պարզաբանում. «Քարտեզով տարածքը հայկական է, բայց հանկարծ պարզվում է, որ այնտեղ ադրբեջանական բնակավայր կա»: Ի՞նչ «բնակավայրի» եւ «մի ամբողջ շարք անկլավների» մասին է խոսքը, եթե այդ մասին անգամ Ադրբեջանը ոչինչ չի խոսում: «Քարտեզագրական գյուտի» հեղինակն, իհարկե, պաշտոնական դեմք չէ, չափազանցություն կլիներ նրա տեսակետը վերագրել ՌԴ ԱԳՆ-ին կամ ԶՈՒ Գլխավոր շտաբին, առավել եւս՝ երկրի քաղաքական ղեկավարությանը, բայց ՌԻԱ-Նովոստին էլ «պատի թերթ» չէ, որպեսզի նրա հնչեցրած տեսակետն անուշադրության մատնվի:

Մանավանդ որ հրապարակման խմբագրական հատվածում առանձնակի ընդգծվում է, որ Տավուշի հատվածում սահմանազատումը «հանդիպում է հանրային դիմադրության, մարդիկ ճանապարհներ են փակում, խարույկներ վառում»: Քառասունչորսօրյա պատերազմից հետո Մոսկվան պաշտոնական մակարդակով առաջարկել է սահմանազատման հարցում «խորդատու լինել»: Տավուշ-Ղազախ հատվածի վերաբերյալ պայմանավորվածությունը երկկողմ է: ՌԻԱ-Նովոստին ակնարկում է, որ մայիսի 15-ին կողմերը պետք է վերջնականապես համաձայնեցնեն ընդհանուր սահմանազատման իրավական հիմքը եւ կանխատեսում, որ «տեղի կունենա վերադարձ ԽՍՀՄ-ին»:

Այսինքն, կանխատեսվում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն իրավական ուժ ունեցող փաստաթղթով սահմանազատման իրավական հիմք կճանաչեն Ալմաթիի Հռչակագիրը, որով ԽՍՀՄ-ը դադարել է, միութենական հանրապետություններն՝ անկախություն ստացել խորհրդային տարածքով եւ միջպետական սահմաններով: Այս դեպքում ինչու՞ պիտի հայ-ադրբեջանական սահմանազատումը «բարդ եւ ժամանակատար լինի»: Իհարկե, սահմանազատումը եւ սահմանանշումը բոլոր երկրների համար է դժվար, Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում՝ առավել եւս:

Զգաստացնում է «մի ամբողջ շարք անկլավների գոյության» մասին փորձագետի դիտարկումը, ինչից հասկացվում է, որ հաղաղ-բանակցային սահմանազատման հավանականությունը Մոսկվան «բարձր չի գնահատում»: Եւ, ամենայն հավանականությամբ, փորձագետի «մի ամբողջ շարք անկլավներ» ձեւակերպումը վերաբերում է այն տարածքներին, որ 2021 2022թ. ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով մնում են օկուպացված: Անցյալ հոկտեմբերին ՌԴ նախագահ Պուտինը, հավանաբար, դա նկատի ուներ, երբ ասում էր, որ «մի կիլոմետր՝ այս կողմ, հարյուր մետր՝ այն կողմ, էական չէ, կարեւորը, որ սահմանը համաձայնեցվի»: Իսկ ապրիլի 25-ին Իլհամ Ալիեւը խոսել է «սահմանային կոմֆորտ ստեղծելու» ոչ թե «կույր կատվի պես քարտեզի գծին հետեւելու» կարեւորության մասին:

Ապրիլի 26-ին Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո Գերմանիայի կանցլեր Շոլցը համատեղ մամուլի ասուլիսն Ադրբեջանի նախագահին հիշեցրել է Հայաստանի հետ հարաբերությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու խոստումը: «Մի ամբողջ շարք ակնկալվների» թեման կարո՞ղ է էսկալացիայի պատճառ դառնալ:

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում