Wednesday, 15 05 2024
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով

«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը

Իսկ ո՞րն է այլընտրանքը, հնչում է հարցը ի պատասխան այն քննադատության, կոշտ ընդդիմախոսության, դիմադրության, որ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ բարձրացնում են իշխանության առաջ՝ Տավուշի սահմանի երկու հատվածների վերաբերյալ հայ-ադրբեջանական պայմանավորվածության առիթով: Իշխանությունն ինքն էլ պատասխանում է իր բարձրացրած հարցին՝ այլընտրանքը պատերազմն է: Ու թվում է, որ ամեն ինչ երկաթյա է ու սպառիչ՝ կամ համաձայնում ենք գոյություն ունեցող միակ տարբերակին, կամ՝ պատերազմ:

Որեւէ ողջախոհ մարդ չի կարող պատերազմ ցանկանալ: Բայց, նաեւ չի կարող ողջախոհ համարվել որեւէ պետական հարցում այլընտրանքի բացակայություն ֆիքսելը, հատկապես, երբ խոսքը ոչ թե ներքին, այլ արտաքին-անվտանգային խնդրի մասին է, այն էլ՝ հակառակորդի հետ ունեցած խնդրի, որը առանձնապես չի էլ կաշկանդվում ուժային գործիքակազմի կիրառումից: Երբ այդ մակարդակի հարցում ստեղծվում է «անայլընտրանք» իրավիճակ, ապա, դա ոչ միայն հակառակորդին է տալիս շանտաժը խորացնելու որ խթան, նոր լիցք, այլ ըստ էության նաեւ «լեգիտիմացնում» է այդ իրավիճակը միջազգայնորեն:

Եթե հայ ժողովուրդը, հայ հանրությունը, Հայաստանի հասարակական-քաղաքական վերնախավերը ի վիճակի չեն բարդ վիճակներում ապահովել այլընտրանքային լուծումների իրատեսական մեխանիզմների գոյություն եւ աշխատանք, ուրեմն այն, ինչ նրանց հետ կատարվում է՝ արդար է: Սա է լինելու համաշխարհային ուժի ամենատարբեր կենտրոնների վերաբերմունքն ու գնահատականը, եթե արդեն իսկ դա չէ, եւ եթե արդեն իսկ դրա հետեւանք չէ մեզ հետ տեղի ունեցողը:

Եթե մեր հավաքական միտքը պետք է աշխատի ոչ թե մեր այլընտրանքային լուծումների ներուժ ձեւավորելու, այլ ընդամենը այլընտրանք փրկիչ փննտրելու ուղղությամբ՝ լինի ներքին, թե արտաքին փրկիչ, ապա մեր հանդեպ արտաքին վերաբերմունքը լինելու է հենց դա՝ ինչ կատարվում է այդ հանրության եւ պետության հետ, արդար է: Եվ թեկուզ կատարվողը մարդկայնորեն, բարոյականորեն որեւէ աղերս չունի արդարության հետ, այդուհանդերձ քաղաքական առումով, որքան էլ չհնչի ցավալի, կլինի արդար՝ եթե մենք ի վիճակի չենք գտնել որեւէ այլընտրանք առկա լուծմանը, այլ ոչ թե հակառակորդի հետ մեկտեղ ինքներս մեզ սպառնանք պատերազմով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում