«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը որոշել է դուրս գալ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի կազմից:
Իհարկե, դեռևս հստակ չէ, թե դա երբ է լինելու, բայց որ Ջհանգիրյանն այլևս չի ցանկանում մասնակցել նիստերին, հաստատ է:
Թերթը հիշեցնում է, որ օրերս կայացած նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն ու Գագիկ Ջհանգիրյանը կրկին վիճաբանել էին: Սա այդ զույգի արդեն երկրորդ վիճաբանությունն էր: Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը փորձել է զրուցել Կորյուն Նահապետյանի հետ, սակայն վերջինս ոչ մի հարցի չի ցանկացել պատասխանել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:








































