Tuesday, 09 06 2026
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են

Սուրբ Կաթողիկե եկեղեցու կողքը նստավայր կառուցելը չտեսություն է. մամուլ

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այսօրվա խմբագարականում գրում է.

«Ըստ մամուլի հրապարակումների՝ Մայր աթոռը կառավարության աջակցությամբ պատրաստվում է Երևանի կենտրոնում հերթական եկեղեցին կառուցել։ Հոգևորականներից ոմանք պնդում են, թե որքան շատ են եկեղեցիները, այնքան բարվոք է մեր հոգևոր կյանքը։ Ինձ թվում է՝ դա մոլորություն է. հոգևոր կյանքի ընթացքը պայմանավորված է ոչ թե համապատասխան շենքերի քանակով, այլ մարդկանց՝ մեր բոլորիս վարքով, ապրելակերպով, հավատով։ Եվ շատ ցանկալի է, որ հոգևոր առաջնորդները մեզ այդ առումով օրինակ ծառայեն։ Ցավոք, դա այդպես չէ։

Հաստատեմ դա մի օրինակով, որը դարձյալ կապված է Երևանում շինարարության հետ։ Հրաշալի է, որ Սուրբ Կաթողիկե եկեղեցին (այն, ինչ թողել են բոլշևիկները) «տեսանելի դարձավ» երևանցիների համար։ Սակայն դրա կողքը սեփական նստավայր կառուցելը կաթողիկոսի կողմից չտեսություն է, հոգևորականին անհարիր պճնամոլություն։ Գուցե՝ քանի ժամանակ կա, Վեհափառը հրաժարվի՞ մայրաքաղաքի կենտրոնում շքեղ առանձնատուն ունենալու մտադրությունից, և գրեթե կառուցված շենքը ծառայի որպես հոգևոր մշակույթի կենտրոն, հոգևոր գրականության գրադարան կամ դրա նման մի բան։ Չէ՞ որ եպիսկոպոսները պետք է տարբերվեն իրենց աշխարհիկ «ախպերությունից» և իրենց ձգտումների բարձրակետը չհամարեն ոսկե գուգարանակոնքը։

Քանի որ մեր բարձրաստիճան հոգևորականների, ճիշտ այնպես, ինչպես աշխարհիկ իշխանավորների համար նյութականը, արտաքինը, մակերեսայինը, ցուցադրականը ավելի կարևոր է, քան ներքինը, նրանք կարծում են, որ Երևանում ամեն քայլափոխի եկեղեցի կառուցելով կատարում են իրենց պարտականությունը։ Հիմա ասացեք խնդրեմ՝ ի՞նչն է ավելի ազդեցիկ՝ 100 տաճա՞րը՝ այդ բառի նյութական, «շենքային» իմաստով, թե՞ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ այլանդակված մաշկով մարդուն ուղղված համբույրը։ Իհարկե, ես էլ, դուք էլ կարող ենք դա անել՝ ձևեր թափելու նպատակով, բայց միլիոնավոր մարդկանց համար ակնհայտ էր, որ կաթոլիկների առաջնորդը դերասանություն չի անում՝ դա անում է սրտանց, հավատով, սիրով՝ ինչպես նրա 13-րդ դարի «նախատիպը»։

 

Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում