Tuesday, 14 05 2024
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը

Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը

Եվրոպայում ադրբեջանական քաղվտարանդիության աղբյուրները հայտնում են, որ ապրիլի 28-ի վաղ առավոտյան իր տանն ինքնասպանություն է գործել Ադրբեջանի Գերագույն դատարանի դատավոր Իլգար Դադաշովը: Մանրամասնություններ հայտնի չեն, բայց նրա գործընկերներից մեկը տեղեկատվությունը հաստատել է: Պաշտոնական հաղորդագրություն դեռեւս չի տարածվել, Բաքվի իշխանամերձ մամուլը նույնպես լռում է: Դադաշովը 2023թ. Իլհամ Ալիեւի հրամաանգրով արժանացել է պետական բարձր պարգեւի, որեւէ խնդիր իշխանությունների հետ չի ունեցել:

Նույն աղբյուրները զուգահեռաբար հայտնում են, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանող՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձեւի նախագիծն ստացել է նաեւ հանրապետական կուսակցության ներկայացուցչի աջակցությունը, իսկ նախաձեռնությանն ընդհանուր առմամբ միացել է ամերիկյան քսանմեկ օրենսդիր: Հայտնի է դարձել, որ «պատժամիջոցային ցուցակը» համալրվել է եւս երեք բարձրաստիճան պաշտոնյայի անուններով: «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակցի տեղեկացվածությամբ, ցուցակում ընդգրկվել են Պետական անվտանգության ծառայության տնօրեն Նաղիեւը եւ պաշտպանության ու անվտանգության հարցերով Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալեսկերովը:

Բանաձեւի նախագծով պատժամիջոցի ենթակա են դիտվում նաեւ դատական իշխանության ներկայացուցիչներ: Խոսքը հիմնականում Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավորների, ինչպես նաեւ գլխավոր դատախազության մոտ մեկ տասնյակ աշխատակիցների մասին է: Եվրոպայում ադրբեջանական քաղվտարանդիության աղբյուրները գրում են, որ ամերիկյան օրենսդիրները «մեղադրանքներ են ներկայացրել Ղարաբաղում հակաայաբեկչական գործողության կազմակերպիչների»: Խոսքը սեպտեմբերի 19-20-ի մեկօրյա ահաբեկչական պատերազմի եւ էթնիկ զտումների մասին է:

Ըստ վստահություն ներշնչող աղբյուրների, թե պատերազմը, թե խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունները եւ էթնիկ զտումները կոորդինացրել է Պետական անվտանգության ծառայության տնօրեն Նաղիեւը, որ այդ օրերին գտնվել է Շուշիում: Նա նաեւ կազմակերպել է ԼՂՀ նախկին նախագահների առեւանգման հատուկ գործողությունը, որ իրականացվել է նրա առաջին տեղակալ Շադլինսկիի անմիջական մասնակցությամբ: Ամերիկյան կոնգրեսականների մշակած բանաձեւի նախագծում, ինչպես «Թուրանի» վաշինգտոնյան թղթակիցն է փոխանցում, առանձին բաժնով ադրբեջանցի պաշտոնյաները մեղադրվում են հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց դեմ բռնություններ գործադրելու, նրանց նկատմամբ արտօրինական ճնշումներ գործադրելու մեջ:

Եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Պետական անվտանգության ծառայության տնօրենի եւ Ալիեւի խորհրդական-օգնականի դեմ պատժամիջոցների սահմանումը կնշանակի ուղղակի մեղադրանք անձամբ Ադրբեջանի նախագահի դեմ: Անշուտ, վաղաժամ է ենթադրել, թե ինքնասպանություն գործած Դադաշովը հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց դեմ բռնություններին մեղսակից է: Մանավանդ որ նա պաշտոնավարել է Գերագույն դատարանի տնտեսական հանցագործությունների կոլեգիայում: Բայց Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը սերտորեն կապված է համատարած կոռուպցիայի հետ:
Պետական եւ ողջ իրավապահ համակարգը գործում է մեկ անձի՝ Իլհամ Ալիեւի եւ նրա աշխատակազմի համապատասխան կառույցների ուղղակի ցուցումներով:

Դադաշովի ինքնասպանությունն, իհարկե, չի բացահայտվի, ամեն ինչ կվերագրվի նրա ունեցած «անձնական խնդիրներին»: Իսկ թե որքա՞ն հետեւողական կգտնվեն ԱՄՆ օրենսդիրները՝ բարդ է կանխատեսել: Այնուամենայնիվ, տպավորություն է, որ Բաքվում «անհանգիստ է»՞ Շաբաթասկզբին ինքնասպանություն է գործել Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժ, թուրքական պետությունների Մանկաբույժների խորհրդի նախագահ Գուլիեւը: Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «արտաքին սպառնալիքով պայմանավորված՝ երկրի ցամաքային սահմանները կշարունակեն մնալ փակ»: Ինչի՞ է նա նախապատրաստվում: Ապրիլի 27-ին կառավարությունը սահմանել է «Շուշի եւ Լաչին անհատական տրանսպորտային միջոցներով այցելության հատուկ կարգ»: Թույլտվություն տրամադրելու եւ այցելությունները վերահսկելու գործառույթը վերապահվել է ՆԳ նախարարությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում