«Հրապարակ» օրաթերթի որոշ տեղեկություններով` Վայոց Ձորի պատգամավոր, «Ջերմուկ-գրուպի» տեր, մարզի «նայող» Աշոտ Արսենյանի և նրա երբեմնի մենեջեր Էդգար Ղազարյանի հարաբերություններն «այլևս բանի նման չեն»: Ի՞նչ սև կատու է անցել՝ հարցրինք Արսենյանին:
«Ոչ մի նման բան չկա, շատ նորմալ հարաբերություններ են»: Ասում են, թե մարզպետ նշանակվելուց հետո Էդգարն այլևս ցանկանում է նախագահ Սերժ Սարգսյանի հովանու «ներքո» լինել, ու քանի որ երկու տիրոջ ծառա չեն լինում, ոչ միշտ է Ձեր ասածները «սրբորեն» կատարում, ինչը Ձեզ ամենևին դուր չի գալիս, իսկ ընդհանուր առմամբ ասում են՝ Ձեզ հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ Էդգարը ժամանակ առաջ «կպել» է Ծառուկյանի ու մարզին նվիրած նրա աղբի մեքենայի «խաթրին»: «Չկա նման բան»,- պնդել է Արսենյանը: