ԱԺ այս քառօրյայի սկզբում ՀԱԿ խմբակցությունը կրկին բարձրացրել է արդեն 10 տարի Աժ քառօրյայի օրակարգում ընդգրկված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիայի վավերացման հարցը։
«168 Ժամ» պարբերականի փոխանցմամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ նկատի ունենալով քառօրյայի ծանրաբեռնվածությունը, իրենք չեն կարող այն քննարկել այս քառօրյայում, բայց խոստացել է դա անել հաջորդի ժամանակ։ Պարբերականի տեղեկություններով՝ Աժ նախագահի խոստումը չի իրականանա, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է առաջիկայում կոնվենցիան խորհրդարանի քառօրյա նիստերի օրակարգից հանելու մասին հրամանագիր ստորագրել։
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում: