«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կկայացվի որոշում՝ պետական գնումների ոլորտում խոշոր խախտումներ կատարած մի քանի ընկերությունների վերաբերյալ:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ այդ ընկերությունների հետևում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ ոչ միայն Հայաստանից, այլև Լեռնային Ղարաբաղից, որոնք ամեն կերպ փորձում են ջրից չոր դուրս գալ:
Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, սակայն, պատիժն անխուսափելի է լինելու, և խախտում կատարածների հանդեպ խոշոր չափի ֆինանսական տուգանք է կիրառվելու: Այդ ընկերությունները պետգնումների ոլորտում հայտնի են որպես կեղծարարներ: Դրանք շարունակ հաղթել են գրեթե բոլոր մրցույթներում՝ խանգարելով այլ ընկերությունների գործունեությունը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:







































