Վաղուց ի վեր ՀՀԿ-ի կցորդը դարձած և ընդդիմության կողմից «ՀՀԿ-ի կույրաղիք» կոչմանն արժանացած ՕԵԿ-ի ներկայացուցիչների հանդեպ արհամարհական վերաբերմունք ունեն հենց կոալիցիոն գործընկերները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ երեկ, երբ 2014թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՕԵԿ խմբակցության անունից ելույթ էր ունենում Հովհաննես Մարգարյանը, նախարարներից մի քանիսը սկսեցին միմյանց հետ ակտիվ զրուցել: Հատկապես բարձր ձայնով խոսում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, և Մարգարյանը ստիպված էր ընդհատել ելույթն ու խնդրել, որ իրեն լսեն: Անմիջապես միջամտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը կառավարության ներկայացուցիչներին հորդորեց լսել պատգամավորին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: