Արարատի քաղաքապետի ԲՀԿ-ական պարտված թեկնածուին` Սամվել Բարսեղյանին, երեկ «Հրապարակ» օրաթերթի լրագրողը հարցրել է. չի՞ պատրաստվում, անսալով ՀՀԿ-ականների խորհուրդներին, շնորհավորել հաղթած ՀՀԿ-ական քաղաքապետին և նրա հետ միասին աշխատել հանուն Արարատի:
Ի պատասխան՝ նախկին թեկնածուն ասել է. «Ձե՞ռ եք առնում, ես իրան սկի չեմ էլ ճանաչում, մենք իշխանության դեմ ենք հելել, էդ հնարավոր չի»։ Ապա ավելացրել է, որ ինքը չի պարտվել և հպարտ է.
«Մենք կրել ենք Արարատում, իսկ իրանք ընտրվել են գյուղացիների բանով, ես գյուղերի անուն կարամ տամ՝ Այնթապ, Սուրենավան, Չիման, Սևակավան»: Սակայն, երբ լրագրողը այլ հարցեր է տվել Բարսեղյանին, նա հանկարծ կերպարանափոխվել է և հարձակման անցել. «Կգաս մեր տան հայաթը՝ կխոսանք, դե դավայ, արդեն համը հանեցիր»:







































