Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դուստր է ունեցել: Այդ կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, հայկական ֆուտբոլի երկրպագուների անունից շնորհավորական հեռագիր է հղել մարզիկին աղջկա ծննդյան կապակցությամբ:
«Մաղթում ենք փոքրիկին առողջություն, երջանիկ մանկություն եւ երջանիկ ապագա»,- ասված է հեռագրում: