Վիկտոր Պետրոչենկոն՝ ռուս բռնցքամարտիկ Մաքսիմ Վլասովի մարզիչը, խոսել է բռնցքամարտիկի հակառակորդի՝ հայազգի Խորեն Գևորի մասին, որը միջին քաշային կարգի WBC վարկածով չեմպիոնական գոտու համար պայքար է մղելու Վլասովի հետ: Այս բռնցքամարտիկների միջև հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ Վիտալի Կլիչկո-Չար մենամարտից առաջ:
«Խորենը շատ ուժեղ ու փորձառու բռնցքամարտիկ է: Իմ կարծիքով՝ Մաքսիմի կարիերայում նա առաջին լուրջ մրցակիցն է: ԱՄՆ-ում Գևորը մենամարտել է շատ ուժեղ բռնցքամարտիկների հետ, շատ լավ պաշտպանվում է. դժվար է հարվածել նրան:
Հայաստանի ներկայացուցիչը շատ ուժեղ ու անհարմար բռնցքամարտիկ է: Նույն Արթուր Աբրահամի հետ նա մենամարտում էր` ինչպես հավասարը հավասարի, մինչև ուժեղ հարված չընդունելը… Բայց մենք գիտենք՝ ինչ կարելի է սպասել Գևորից, և պատրաստվում ենք պատշաճ կերպով»,- ասել է Պետրոչենկոն: